27 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայի խասյաթ է, կարող են լոլիկով էլ խփել. Վաղինակ Շուշանյանը՝ իրեն ուղղված որակումներից

«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ անդամ Վաղինակ Շուշանյանի խոսքով՝ երեկ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: «Բեմից հայտարարվեց՝ արդյոք մարդիկ ուզում են մնալ պողոտայում, թե ոչ, ովքեր ուզում էին մնալ, մնացին, ովքեր՝ ոչ, եկան Ազատության հրապարակ: Մենք միշտ հայտարարել ենք, որ լինելու ենք ժողովրդի մեջ, մենք այնտեղ էլ ենք մարդ ունեցել, այստեղ էլ»,-ասաց նա: Շուշանյանն ասաց, […]

Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 29-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: […]

Թող մտածեն

Բաղրամյան փողոցում հավաքված մարդիկս մեր անվտանգության համար շատ բանով պարտական ենք Նիկոլ Փաշինյանին հենց միայն ու միայն ” կենդանի պատ” գաղափարի համար: Չտերագնահատելով մի շարք ճանաչված մարդկանց ու պատգամավորների ներդրումը այս գաղափարի իրագործման մեջ` չեմ կարող չասել, որ երեկ միայն այս մարդը իր սրտացավությամբ ու օրենքների իմացությամբ կարողացավ հետ պահել ոստիկանությանը ճնշումներից: Նրան քաղաքական դիվիդենտներ […]

Հիմնադիր Խորհրդարանի հայտարարությունը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հասարակական ակտիվության վերջին օրերին ռեժիմը նոր թափ է հաղորդել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հալածանքին: Այդ նպատակով գործի են դրվել տեղեկատվական և վարչական բոլոր լծակները՝ Ժ. Սէֆիլյանին անհայտ մեղքեր վերագրելու և նրա կերպարը հրեշացնելու համար: Մասնավորապես՝ հունիսի 28-ին, երբ Բաղրամյան պողոտայում իրավիճակը խիստ լարված էր և կար վտանգ, որ ոստիկանությունն իրեն բնորոշ […]

Առ էսօր շուրջները մի կարգին զիլինա խաղալու քանակի մարդ հավաքելու անկարող մարդիկ …

Ու եղավ են,ինչ դարերով եղել ա ու պետք ա լիներ` Ժողովրդի դեմ օգտագործվեց ամենաաշխատող ռեսուրսը` նույն ժողովրդի մեջի փառամոլն ու նախանձը… Ու տեսեք մի օրում ինչքան բան գլխի վրա շուռ եկավ: Երեկվա լուսավորը հանկարծ գրվեց մթի ցուցակում, իսկ պոչից բուքսիրի պարանի պես կախ ընկածը դառավ լոկոմոտիվ… Ու տեսեք ովքեր են վազում լիդերության ու իրանց վերագրում ինչ […]

Նիկոլն ու Նախագահը գիտեն

«Կա հրաման, հրամանը կատարվում է, չկա հրաման, հրամանը չի կատարվում: Եթե ծուռ նստենք, դուզը խոսենք, երբ նախարարն ասում է կես ժամ, նշանակում է՝ կես ժամից պետք է սկսի գործողությունները, և այդ դեպքում հարցեր են առաջանում» ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգահան Վահան Արծրունին՝ ի պատասխան հարցին, թե ինչու երեկ ոստիկանությունը չդիմեց բռնի ուժի, եթե նախապես […]

«Երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի»

 Կառավարությունը պլանավորում է էներգետիկ համակարգի զարգացումները մինչև 2036 թվականը: Այս մասին «Արմենիա» ՀԸ եթերում հայտարարել է  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Իսկ մասնավորապես աուդիտի համար կպահանջվի 3-6 ամիս՝ նրա խոսքով:  «Ամենակարևորը աուդիտ և խորհրդատվություն անցկացնող ընկերության ընտրության հարցն է: Իմ նախնական պատկերացումներով՝ պիտի ընտրենք աշխարհի լավագույն 10 ընկերություններից մեկին, խորհրդակցենք հասարակական ակտիվիստների, խորհրդարանական ընդդիմության հետ, […]

Բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը Գյումրի քաղաքում

«Ալյանս» կուսակցությունից տեղեկացնում են. Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Գյումրի քաղաքում՝ Անկախության Հրապարակ 9 հասցեով  բացվել է  «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության տարածքային  գրասենյակը: Այն համակարգելու է Գյումրիի  և մոտակա բնակավայրերի  կուսակցական տարածքային կառույցների գործունեությունը: Ձևավորվել է 38 հոգանոց խորհուրդ, որն առաջիկա օրերին կընտրի տարածքային կառույցի ղեկավար:

Ինչ հետեւություններ է արել իշխանությունը

Այս հասարակական ակտիվությունը ցույց է տալիս, որ մարդիկ պատրաստ են մտնելու գործընթացների մեջ, լինել տեղեկացված, դառնալ որոշումների կայացմանը մասնակից: Նման տեսակետ է հայտնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար­նախարար Դավիթ Հարությունյանն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: «Սա այն ողջամիտ լուծումն է, որը պետք է առաջարկվի: Անվստահությունն ամենաքայքայող բանն է, որ կարող է լինել մեր երկրում: Այն ունի բազմաթիվ պատճառներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի