20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը ճակատային գրոհով հաղթանակներ չի տանի. քաղաքագետ

«Էտ գիշատիչը մտել է մեր հայրենիք ու անընդհատ նոր պատառներ է ուզում, խոսքս թուրքի մասին է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում  այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ քաղաքագետ  Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

 Նրա համոզմամբ, ժամանակն է, որ հայկական կողմը ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում փոփոխություններ կատարի իր գործողություններում.

«Պետք է Հայաստանն ընդունի, որ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում անուղղակի մասնակից է ու դուրս գա բանակցությունների գործընթացից, առաջ մղվի Արցախը:Կոնֆլիկտը կառուցվածք ունի, չէ՞, պետք է հստակեցվի՝ ովքեր են մասնակիցները, ովքեր՝ ոչ: Նույնիսկ իշխանության մակարդակով այս հարցում շփոթ է առաջացել: Այս կոնֆլիկտի ուղղակի մասնակիցներն են Ադրբեջանն ու ԼՂՀ-ն՝ իր Սահմանադրությամբ եւ  այն տարածքներով, որոնց վրա վերահսկողություն է սահմանել: Ոչ ուղղակի մասնակիցները՝ Հայաստանը, որը բնականաբար, Արցախի ոչ միայն անվտանգության երաշխավորն է , այլեւ Արցախի տարածքային ամբողջականության երաշխավորը: Անուղղակի մասնակիցներից է նաեւ Թուրքիան, որը ադրբեջանական խողովակով միշտ կոնֆլիկտի մեջ է»,-տեսակետ հայտնեց քաղաքագետը:

Անդրադառնալով սահմանի լարվածությանը՝քաղաքագետը շեշտադրումն ուղղեց պարբերաբար շատացող կարկոցներին: Դրանց ավելացման հետ կապված նա նկատում է. «Մեկ շախմատի համաշխարհային մրցույթների հետ են կապում, մեկ օլիմպիական խաղերի, հետո կկապեն գեղեցկության տոների հետ…Ո՞րն է սրա նպատակը, եթե չենք հասկանում Ադրբեջանի նպատակը, մենք չենք գտնի պատասխանը: Մի բան հստակ է՝  սա դանդաղ տեւող պատերազմ է, լարված վիճակում պահել, ռեսուրսները սպառելու համար: Գլխավոր նպատակը արտագաղթը եղած վիճակում պահելը, ուժերի սպառման ստրատեգիայի մեջ, սահմանամերձ գոտում անհանգիստ վիճակ առաջացնելը, բարեբեր հող ունեցող քիչ տարածք ունեցող Հայաստանին ու Արցախին պարտադրել, որ սահմանամերձ գոտու հողային տարածքները չմշակվեն: Ինչո՞ւ, որովհետեւ միջազգային այս իրադրության պայմաններում,  հայկական բանակի բարձր պրոֆեսիոնալիզմի դեպքում Ադրբեջանը ճակատային գրոհով հաղթանակներ չի տանի, բայց տարիներով այս հաջողությունը կունենա»,-նշեց Լևոն Շիրինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ