12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

«Այստեղ մտածելու տեղ կա»

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից եկեղեցու բացմանն ու այդ արարողությանը իշխանության ողջ վերնախավի մասնակցությանը, նկատեց. «Ժամանակն է, որպեսզի եթե մարդիկ ցանկություն ունեն  ինչ-որ մի տաճար կառուցել, թող նախեւառաջ կառուցեն իրենք իրենց մեջ»:

Քաղաքագետը նշեց, որ բազմաթիվ այլ կարեւոր ներդրումների տեղ կա, եթե ուզում են մարդիկ փող ներդնել, կարող են այնտեղ ներդնել. «Այստեղ մտածելու տեղ կա, ես հասկանում եմ, որ մարդիկ իրենց փողը ծախսում են այնպես, ինչպես ուզում են, բայց պետք է ի նկատի ունենան, որ դրա հետեւանքներն առնչվում են ամբողջ հանրությանը: Շատ էլ թե իրենց տան շուրջը հասարակությունից անջատող 4 մետր բարձրությամբ պատեր կան»: 

Քաղաքագետի համար ամենևին էլ զարմանալի չէ, որ Ծառուկյանի եկեղեցու բացմանը իշխանավորները ևս մասնակցում էին: Ըստ նրա՝ այդպես էլ լինելու էր, քանի որ Հայաստանի քաղաքական կյանքում ոչինչ նորմալ չի մնացել: Նա խորհուրդ է տալիս հետևություններ անել քաղաքական գործիչներին: 

«Մեր քաղաքական համակարգում ամեն ինչ դեֆորմացված է, եւ այդ ամենն էլ դրա դրսեւորումներից մեկն է»,- շեշտեց Ռուբեն Մեհրաբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ