11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի Մեջլիսի նորընտիր հայ պատգամավորները հայերեն են սովորում /վիդեո/

«Դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայում  հայ թեկնածուների ներգրավումը քաղաքական կուսակցությունների կազմում բավականին մեծ հույս ներշնչեց տեղի հայությանը»,-Henaran.am –ի հետ զրույցում, Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորների ներկայությունը կարևորեց թուքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Իսպիրյանի փոխանցմամբ՝ Թուրքիայի հայերի շրջանում չկան նրանց խնդիրները բարձրացնող լուրջ կառույցներ: Իսպիրյանը նշեց, որ Թուրքիայի խորհրդարան անցած հայ պատգամավորները բավականին կայուն ու նպատակամետ մարդիկ են. «Նրանցից […]

Որոշում է կայացվել. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով այսօր մեղադրանք է առաջադրվել եւս մեկ քաղաքացու, մյուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություններ կիրառած խմբի կազմում եղել են նաև ՀՀ քաղաքացիներ […]

Մոսին տեղափոխվեց Երեւան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝  Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:  ՀՀ ԶՈԻ գլխ. շտաբի պետի՝ այլևս նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա […]

Չպիտի փախնի դահլիճից. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

«Մի պահ ինձ մոտ դեժավյուի տպավորություն ստեղծվեց, ինձ թվաց, թե մենք քննարկում ենք ՀՀ-ի անդամակցության հարցը ԵՏՄ-ին, ես նայեցի նախագծի վերնագիրը և համոզվեցի, որ ընդամենը քննարկում ենք Ղրղզստանի հայտը ԵՏՄ անդամակցության վերաբերյալ, ոչ ավելին»,-Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով Ղրզստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ փաստաթղթի մասին: Զոհրաբյանը շեշտեց, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության […]

«Շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած»

«Հանրապետության նախագահն իր կարծիքն արդեն արտահայտել է, ԵՏՄ առաջնորդներն իրենց կարծիքներն արտահայտել են, մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները ԵՏՄ շրջանականերում, և ՀՀ-ի համար տնտեսական առումով շահեկան է վեց միլիոնանոց ղրղզական շուկան»,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրից, որ քննարկվում է ԱԺ-ում: […]

Պուտինն ու Ալիեւը խոսել են ԼՂ հակամարտությունից

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում նախագահները խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ria novostin: Այլ մանրամասներ նա չի նշել: Հիշեցնենք, որ Պուտինը Բաքու է մեկնել` մասնակցելու Եվրոպական ամառային առաջին խաղերին:

Սահակյանը նեղսրտե՞լ է Բիբինից

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումները հիմնականում պայմանավորված են դրամ-դոլար փոխարժեքի տատանումներով: Այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Կարծում եմ՝ բոլորդ էլ քաջատեղյակ եք, որ մոտ վաթսուն դրամով թանկացավ դոլարը, եթե վաթսուն դրամով բարձրացել է, ուրեմն բնական է, որ յոթ դրամը համակարգը պետք է վերցներ»,-նկատեց: Հարցին, թե ինչու ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Բիբինը չեկավ խորհրդարանական լսումներին, ԱԺ […]

Էլեկտրաէներգիայի թանկացման երեք պատճառ կա

ՀՀ ԱԺ-ում հունիսի 12-ին կայացած էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ խորհրդարանական լսումները հստակություն են տվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը: «Լսումներն ինձ տվեցին հստակություն, թե ինչպես է գոյացել այդ գումարը, թե ինչու պետք է 6,93-ով թանկանա: Մենք տեսանք մի բան, որ այո, նրանց ներկայացրած 17 դրամը հիմնավորված չէր, […]

Մտահոգվել պետք չէ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի խոսքով՝ ՌԴ-ն Ադրբեջանին չի փորձում ինտեգրել ԵՏՄ-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Հայաստանը լիիրավ անդամ է, վետոյի իրավունք ունի, և այդ խոսակցությունները զուտ տեսական են, ու դրա համար մտահոգվել էլ պետք չէ: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի տնօրեն Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, […]

«Աշոտ Աղաբաբյանն ինքը կկարողանա հաղթահարել իրավիճակը»

 «Այս պայմանները ոչ միայն Աշոտ Աղաբաբյանի, այլև շատերի մոտ է: Վերջին հաշվով եթե արդար է այն, ինչ ներկայացնում է ինքը, դատական վճռի հարց է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀԿ-ական, իր բարեկամ Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, որ հարկային ստուգումների արդյունքում սնանկացել է ու դեպի անունդ է գնում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի