Առաջընթաց են ապրում….
Երեկ, երեկոյան կայացավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին, որը վարել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում հանրապետականներին ներկայացվել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման մանրամասները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ հանդիպման արդյունքները: Այս մասին նիստից հետո հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ ՀՀԿ խոսնակը նշել է , որ միջնորդները առաջին հերթին պետք է Ադրբեջանի հետ աշխատեն, որ Իլհամ Ալիևը վերադառնա բանակցությունների սեղան: «Հասկանա, որ մաքսիմալիզմը, թշնամական հռետորաբանությունը, հայատյացությունը որևէ տեղ չեն տանում»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին Շարմազանովը նշեց, թե սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո առաջին տեսակետն այն էր, որ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ն վերարտադրության խնդիր է լուծում, որը այսօր էլ քննարկման սեղանին է և ՀՀԿ-ի կողմից բոլորին հասանելի կերպով ներկայացվում է:
Շարմազանովը նկատեց, որ այս առումով ՀԱԿ-ը առաջնըթաց է արձանագրել.«Եթե նախկինում կտրականապես մերժում էին սահմանադրական բարեփոխումների քննարկումը, ապա այսօրվա նրանց հայտարարությունը, նախագծի տեքստից մեջբերումներ անելը, իրավական գնահատականներ հնչեցնելը, դրանով ՀԱԿ-ն այլևս մտել է բովանդակային քննարկումների մեջ, անկախ նրանից, թե ես համամիտ եմ թե չէ»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը:
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին այդ պաշտոնում փոխարինողի հարց, ըստ Էդուարդ Շարմազանովի, այսօր չի քննարկել: Առհասարակ, կադրային հարցեր նիստում ընդհանրապես չեն քննարկել: