17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ Թուրքիայի հայերը չեն ուզում Հայաստան գան /վիդեո/

Թուրքահայերը պարբերաբար տարաբնույթ խնդիրներ են ունենում Թուրքիայի իշխանությունների հետ:  «Անվտանգության, ներկա պահին գույքերի վրա դատական գործընթացներ են գնում, որոնք բռնագրավում են ապօրինաբար: Ինչպես նաև առօրյա կյանքում ազգայնական շրջանակների կողմից ճնշումներ կան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Իսպիրյանը հույս ունի, որ հայ պատգամավորների ներկայությունը Մեջլիսում կպաշտպանի թուրքահայերին.«Նրանք պաշտպանված լինելու զգացողություն կունենան՝ փոքր-ինչ թեկուզ»,-նկատեց Իսպիրյանը: […]

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողովին նվիրված բացիկների մարվեց

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի փակման արարողությունը: Հանդիսավոր խոսքով և հետաքրքիր տեսաշարով ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահությանը՝ ի դեմս Դանիել Ֆեյերստեյնի և Դոննա-Լի Ֆրիզի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին վստահելու և հնարավորություն տալու համար՝ կազմակերպ նման կարևորության միջոցառում: Նա նշեց, […]

ՀԽ անդամները պահանջում են առգրավված գույքը. նամակ դատախազին

Հիմնադիր խորհրդարանի անդամները բաց նամակով դիմել են իրավապահ մարմիններին, որտեղ պահանջում են վերադարձնել իրենց պատկանող «անհիմն եւ ապօրինի կերպով» քննչական մարմնում պահվող գույքը: Ներկայացնում ենք բաց նամակը. ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով կազմված քննչական խմբի ղեկավարին Պատճենը՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված […]

Պորոշենկոն ազատել է աշխատանքից Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից հեռացրել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: Նախագահի հրամանը տեղադրված է երկրի նախագահի կայքում, գրում է politika.ua-ն:  «Ազատել Իվան Պետրովիչ Կուխտային Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հաղորդագրությունում: Հեռացման պատճառները չեն հաղորդվում: Հարկ է նշել, որ 57-ամյա Կուխտան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից:    

Պետք է լարված պահենք /վիդեո/

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը կարծում է, որ իշխանություններին պետք է լարված պահել իշխանություններին միշտ: «Իշխանությունը բերել է մեր գլխին, ինչ ասես ու կշարունակի բերել, եթե մենք հանգստանանք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Սակայն ոչ հանդուրժող ու ոտքի կանգնող զանգվածի հետ նման գերծալակերպը չի աշխատի:

Էլի ոտքի կկանգնեն. Սերգեյ Դանիելյան /վիդեո/

Հոսանք արտադրող երկիրը չի կարող ունենալ թանկ հոսանք: Այս համոզմանն է դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե աուդիտը ցույց տա, որ էլեկտրաէներգիան պիտի թանկանա, ապա երիտասարդները, բոլոր պայքարողները ոտքի կկանգնեն:

Ոչ իշխանական ուժերի ոտքի կանգնելու պահը. Ուրիխանյանի կոչը

            «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հայտարարությամբ: Ներկայացնում ենք այն ստորև՝  Արդեն  մոտ  կես  տարի  է  անցել  ոչիշխանական  ուժերի  պարտությունից: Շատ  բան  պարզվեց, շատ  բան  մնաց  անհասկանալի, սակայն,  հերթական  անգամ  հաստատվեց  այն  պարզ  ճշմարտությունը, որ  իրավիճակի  վրա  ազդելու  և  փոփոխություններ  իրականացնելու  միակ  հնարավորությունը`միավորումն է: Գուցե […]

Ի՞նչ կատարվեց նրանց հետ /վիդեո/

”2008 թվականին 21 տոկոս հավաքեց Լևոն Տեր-Պետրոսյանը, խորհրդարանական ընտրություններին նրա կուսակցությունը հավաքեց յոթ տոկոս, որը երեք անգամ քիչ է, իսկ նախագահական ընտրություններին նա չմասնակցեց, բնականաբար նրա իմիջի անկում է է եղել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմության լիդեր Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվ գործունեություն չի ծավալում, արդյոք սպառել է իրեն […]

Կարեւոր իրադարձություններ հայ-ֆրանսիական հարաբերություններում

Այս տարի հայ-ֆրանսիական հարաբերություններում կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: Նա նշել է, որ կարեւոր իրադարձություններից էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցն էր Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանի այցն էր Ֆրանսիա: «Մինչեւ տարվա վերջ […]

Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնի ԼՂ հակամարտության հարցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուլիսի 12-ին խորհրդակցությունների համար մեկնել է Մոսկվա: Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում: «Այսօր ես մեկնում եմ Մոսկվա եւ անհամբերությամբ սպասում եմ ԼՂ հակամարտության հարցով խորհրդակցություններին», -նշել է նա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված