Սա կոնսոլիդացիա է վաղվա Հայաստանի, վաղվա ավելի արդյունավետ, ժողովրդավար պետության գաղափարի շուրջ: Հ. Նաղդալյան
–Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս կբնութագրեք ԱԺ-ում ընթացող Սահմանադրության նախագծի այսօրվա քննարկումը՝ բովանդակային առումով:
-Երրորդ օրն է Ազգային ժողովում ընթանում է Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը , որը կերկարացվի նաև մեկ լրացուցիչ օրով ՝ արտահերթ նիստով: Նախագիծը 120 րոպե ներկայացնելուց հետո հիմնական զեկուցող ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վ. Պողոսյանը և հարակից զեկուցող՝ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Սահակյանը պատասխանեցին նաև 35 պատգամավորների հարցերին, գրվել են ելույթներ և ելույթ կունենան 50-ից ավելի պատգամավորներ: Արդեն շուրջ 15 ժամ տևող Սահմանադրական բարեփոխումների քննարկումների ընթացքում 20 ընդդիմադիր պատգամավոր ստացան իրենց հարցերի մանրամասն պատասխանը, անում են առաջարկներ և դիտարկումներ , որոնք վստահ եմ, օգտակար են լինելու և հարստացնելու են նախագիծը: Խիստ բովանդակային քննարկում է գնում : Ի պատիվ մեր ընդդիմադիր գործընկերների, պետք է ընդգծեմ նաև իրենց /ճնշող մեծամասնությամբ/ խիստ շահագրգիռ մասնակցությունը, բովանդակային քննարկումները , հարցերը և առաջարկները, որոնց մի մասը նույնիսկ հիմա զեկուցողի համար ընդունելի կամ քննարկելի է: Երբ խոսում են լայն հանրային քննարկումների մասին , ուզում եմ ասել , ըստ իս, սա իրական կոնսոլիդացիա է՝ կոնսոլիդացիա վաղվա Հայաստանի, վաղվա ավելի արդյունավետ, ժողովրդավար պետության գաղափարի շուրջ: