Մի քիչ գրագետ եղեք. Էդուարդ Շարմազանովը՝ ընդդիմադիրներին
ԱԺ-ում սահամանդրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելութով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Այս վերջին ամիսների իրադարձությունները և քննարկումները սահմանդրական բարեփոխումների փաթեթի շուրջ ցույց տվեցին, որ Հայաստանում սահմանդրական բարեփոխումների փոփոխությունների հարցը բնական օրակարգային հարց է, այլ ոչ թե արհեստական, ինչպես ամիսներ շարունակ պնդում էին որոշ ընդդիմախոսներ:
Եվ արձանագրենք առաջին փաստը:
Փաաստ համար 1: Քաղաքական բոյկոտի մասին խոսում էին որոշ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ՝ չստացվեց :
Այն որ, թե լսումների ժամանակ, թե այսօր այս դահլիճում բոլոր քաղաքական խմբակցությունների, կրկնում եմ բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները իրականցնում են բովանդակային քննարկում, դրա վառ ապացույցն են: Բնականաբար բովանդակային քննարկումների արդյունքում կլինեն և կողմ արտահայտվողներ և դեմ արտահայտվեղներ: Սա է ժողովրդավարության օրինակը:
Երկրորդ փաստը՝ նախագահ Սարգսյանի հետ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ այս փաթեթի շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա և չկա մի խմբակցություն, որի ներկայացուցիչները չեն հանդիպել նախագահի հետ և քննարկել այս կարևորագույն հարցը: Անհրաժեշտությունը բոլորս ենք տեսնում, պարզապես կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ:
Հիմա անդրադառնամ իմ օպոնենտների գնահատականներին:
2007 թվականից ես այս դահլիճում աշխատում եմ, իմ ավագ ընկերները շատ ավելի շատ երկար, և քաղաքական մեր օրակարգի մշտական խնդիրներից մեկը եղել է այն, որ որ կա քաղաքական մենաշներհ, կա կոռուպցիա, ամեն ինչ որոշում է մի թիմ, ամեն ինչ որոշում է մի անձ, ամեն ինչ ղեկավարվում է մի կենտրոնից, 41 մեծամասնական տեղերը բոնուս են իշխանության համար, անհրաժեշտ է անցում կատարել համամասնական համակարգի, անհրաժեշտ է հավասարակշռել իշխանության թևերը: Այդ դուք էինք ասում չէ՞: Հիմա ի՞նչ է պատահել, ինչի՞ն եք դեմ: Հարց եմ տալիս՝ ինչի՞ն եք դեմ: Դեմ եք, որ 41 մեծամասնական տեղերը, ինչպես, որ դուք եք ներկայացնում, էլի բոնուսը պահպանի ՀՀԿ-ն: Դեմ եք, որպեսզի համամասնականը լինի 100 տոկոսանո՞ց, ինչը, որ դուք ասել եք: Դեմ եք, որպեսզի ընդդիմության լիազորությունն ավելանա՞: Դեմ եք, որպեսզի ԱԺ-ի փոխնախագահներից մեկը լինի ձեր խմբակցության ներկայացուցի՞չ: Դեմ եք, որպեսզի գլխավոր դատախազին, վերահսկիչ պալատի նախագահին, օմբուդսմենին, ՀՌԱՀ նախագահին, ԿԸՀ-ի նախագահին և բազում այլ պաշտոնյաներին ընտրենք ընդդիմության հետ կոնսենսուսի հասնելու ճանապահի՞ն:
Մենք ինչ ենք ասում: Ասումենք՝ առանց ընդդիմության հնարավոր չի արդյունավետ կառավարել: Դուք մեզ մինչ օրս, այսինքն, 90 թվականից սկսած մինչև օրվա իշխանություններին միշտ ընդդիմությունը մեղադրել է, որ իշխանությունը գալիս է, ես ձեր բառապաշարով եմ ասում, դակում է, վերևում ինչ որոշում են գալիս են դակում են գնում են, մեզ բանի տեղ չեն դնում:
Եթե նոր փաթեթին կողմ եք, ուրմեն դեմ եք դրան: Դե՞մ եք, որ դուք մասնակցություն ունենաք կարևորագույն պաշտոնյանների նշանակման գործում: Դեմ եք, որպեսզի դուք ունենաք լուրջ վերստուգիչ և վերահսկողական ֆունկցիանե՞ր: Ես սա չեմ հասկանում:
Ուզում եմ տեղեկացնել, որ այս փաթեթը անհամեմատ ավելի ժողովրդավարական է դարձնում հենց պառլամենատական համակարգը: Դեմ եք որպեսզի քննիչ հանձնաժողով ձևավորվի՞: Եվ չի կարելի սահմանդրական բարեփոխումների մի ամբողջ փաթեթը բերել կապել մի քաղաքական գործչի քաղաքական ճակատագրի հետ: Սահմանադրական բարեփոխումների փաթեթը Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ հեչ կապ չունի և խնդրում եմ այդ մանր շահարկումների մեջ մի մտեք: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է և երկար ժամանակ լինելու է ՀՀԿ-ի առաջնորդը, եթե չեք ուզում ՀՀԿ-ին ձայն տաք, գնացեք ՀԱԿ-ին ձայն տվեք: Ո՞վ է ձեր ձեռքը բռնել:
Ես հասկանում եմ ձեր զգացմունքային ելույթների որոշ ելևէջներ , որովհետև դուք ինքներդ ձեր խմբակցությունում չեք կարողանում մեծամասնություն ապահովեք, դուք Ձեր խմբակցության անդամներին չեք կարողանում համոզել, որ դրա անհրաժեշտությունը չկա : Եկել եք այստեղից մատով ի՞նչ եք ցույց տալիս մեր խմբակցությանը: Դուք մի հատ ձերոնց համոզեք, նոր եկեք մեզ համոզեք: Չի կարելի այդպես:
Ասում եք, եթե կարգը փոխվի ինչպե՞ս պետք է վարչապետը որպես պետության ղեկավար հանդիպի նախագահների հետ: Օբաման ինչպե՞ս է Մերկելի հետ Հանդիպում, այդ ոնց է՝ Օլանդն ու Սարկոզին կարող են Մերկելի հետ հանդիպել : Ախր, եթե փաստարկներ եք ներկայացնում մի քիչ ավելի գրագետ եղեք, մի քիչ ավելի ուշադիր եղեք:
Եթե ուզում եք դառնաք իշխանություն, մասնակցեք ընտրություններին: Նախագահական ընտրություններին չեք մասնակցում, ՏԻՄ ընտրությունները վերջերս են եղել՝ չեք մասնակցել, բայց գալիս եք այստեղ գնահատականներ եք հնչեցնում:
Եվ հալվա ասելով բերանը չեն քաղցրացնում, չի կարելի այդպես, ես ուզում եմ ասել, որ այս սահամանդրական փաթեթը շատ կարևոր է, շատ բնական է, որ լինեն դեմ արտահայտվողներ: Մենք չենք ապրում խորհրդային ժամանակաշրջանում և չենք հավակնել ասել, որ մեր ներկայացրած սահմանդրական փաթեթը Ավետարան է: Մենք էլ կարող ենք սխալվել, բայց ես խնդրում եմ, որպեսզի դուք էլ ձեր փաստարկները որպես օրենք չներկայացնենք մեզ:
Այս փաթեթը մեծացնում է ընդդիմության դերը, մեծացնում է քաղաքական բազմակարծությունը պառլամենտում, հնարավորություն է տալիս ընդդիմությանը, ինչու չէ նաև հասարակությանն օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու և սպասում եմ հակափաստարկների:
Շնորհակալություն ուշադրության համար: