19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատ ավելի կարեւոր կլինեն Քոչարյանի ցուցմունքները

Ամենավերջին բանը, ինչին սպասում է հանրությունը, Քոչարյանի հարցազրույցն է, կարծում է «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Վերջինիս համոզմամբ՝ շատ ավելի կարեւոր կլինեն Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքները մի քանի ուշագրավ իրադարձությունների մասին, որոնք երկիրը հասցրին գրեթե փակուղային դրության: Քոչարյանի վերադարձի լրջագույն խորընդոտը քաղաքագետի գնահատմամբ՝ հասարակական մերժումն է:

Տիգրան Ուրիխանյանը` բյուրոկրատիայի դեմ

Այս շաբաթվա ընթացքում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների, պետական իրավական հարցերով և տնտեսական հարցերով հանձնաժողովներում քննարկվելու են չորս օրենսդրական նախաձեռնություններ, որոնց նպատակը մի շարք ոլորտներում օրենսդրական կարգավորումներ ապահովելն է: Դրանք են՝ «Կուսակցությունների մասին» օրենքում, «Ընտրական» օրենսգրքում, «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում և  «Լիցենզավորման մասին» օրենքում իրականացվող փոփոխությունները: Այսօր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվելու […]

Ռուսաստանը ծրագրում է Հայաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել

Ռուսաստանը ծրագրում է Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ, Օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, գրում է ТАСС գործակալությունը: Հայ-ռուսական համապատասխան համաձայնագրի նախագիծը անցել է ներպետական համաձայնեցման փուլը եւ պատրաստ է ստորագրման։

Ռուսական զենքը չի կրակում հայ զինվորի վրա. Վահան Շիրխանյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ սահմանային լարվածության մասին տեղեկատվությունը չափազանցված է: «21 տարի է զինադադարի պայմաններում ենք և այդ տարիներին չեն դադարել հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումները, մշտական է: Այսօր դա ներկայացվում է շատ ավելի մեծ ծավալների, մեծ վտանգի: Ես այդպես չեմ կարծում»,- Վահան Շիրախանյանը լրագրողներին խնդրեց  ավելի  զգույշ մոտենալ ազգային և  ռազմական անվտանգությանը: […]

Նման կետեր մայր օրենքում ներառելը վտանգավոր է

Գործող Սահմանադրությամբ աղանդների քարոզը համարվում է հոգեորսություն եւ արգելվում է: Իսկ այսօր Սահմանադրության նոր նախագծով՝ նրանց ազատ քարոզի իրավունք է տրվում: Ես դա չեմ կարող հասկանալ, որովհետեւ Սահմանադրությունը գլխավոր օրենքն է, նման կետեր մայր օրենքում ներառելը վտանգավոր է, կարծում է Հայ ասպետ հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, հաղորդավարուհի Կարին Տոնոյանը: Վերջինս անդրադառնալով փոփոխվող Սահմանադրության շուրջ ծավալված մյուս մերժվող դրույթին՝ […]

Ղրիմի ղեկավարը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը ծրագրել է պաշտոնական այց կատարել Հայաստան և Աբխազիա: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, տեղեկացնում է РИА Новости–ն: «Մենք պայմանավորվել ենք, որ նա  մասնակցելու է Հայաստանում կայանալիք համաժողովին: Սոչի ուղևորության ընթացքում այցելելու է Աբխազիա»,- ասել է Մուրադովը՝ Սիմֆերոպոլում ելույթ ունենալով Ղրիմի կառավարության նիստում: Նրա […]

«Երկրի պահակն ենք» /վիդեո/

«Մեր տրամադրությունները պայմանավորված են իրավիճակով,  որ կրակում են վատ ենք զգում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ Հենրիկ Քալանթարյանը: Տարեց գյուղացու փոխանցմամբ՝ վերադասը պետք է այս պահերին գյուղում լինի, որ ավելի լավ հասկանա գյուղացուն. « Որ զգան ինչ նեղ պահերի մեջ ենք»: Քալանթարյանը ցավ է ապրում, որ ամեն տարի չեն կարողանում հավաքել այգիների […]

Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին/ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Սյաս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: Վարչապետը նշել է, որ Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելիս ՀՀ Նախագահի հետ հաշվի են առել նրա փորձառությունը, մասնագիտական գիտելիքները և անաչառությունը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նախարարության մասնագիտական թիմի հետ միասին նորանշանակ […]

Վախեցնում են Քոչարյանով

«Ես խոսք եմ տվել Քոչարյանի գործունեությանը երբևէ չանդրադառնալ: Ինձ համար նման քաղաքական գործիչ գոյություն չունի: Ես դա ասել եմ, երբ ինքը  նախագահ էր, իմ պատկերացումներով ինքը լրիվ ուրիշ տեսքի մարդ է և նրան  երբևէ պետք չէ  մոտ թողնել պետության երևէ կարևոր պաշտոնի: Մարտի մեկից հետո ես միշտ ասել եմ, որ այդ մարդը գոյություն չունի»,- այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի