Այս պրոցեսը ձեռնարկվել է ընդդիմադիր դաշտը ջախջախելու համար. Նիկոլ Փաշինյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը համարում բլեֆ: Այս մասին պատգամավորն ասաց այսօր ԱԺ-ում սահամանդրական փոփոխությունների նախագշի քննարկման ժամանակ:
«Չափազանց վտանգավոր իրավիճակ է գործող վարչապետի համար, որովհետև մենք տեսանք, թե ինչպիսի սկանդալներ ծագեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվան շուրջ և նա մի պահ սկսեց լրջորեն հավատալ , որ հենց ինքն է լինելու իշխանության ժառանգորդը, պետության գլուխը 2018 թվականից հետո:
Այս պրոցեսը ձեռնարկվել է ընդդիմադիր դաշտը ջախջախելու համար, որպեսզի բուն վերարտադրության պրոցեսի ժամանակ, 2017-18 թվականներին, չլինի ոտքի վրա կանգնած որևէ ընդդիմադիր ուժ, որը կարողանա ռեալ հակազդեցություն գործել և կասեցնել այդ վերարտադրության վտանգները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Սերժ Սարգսյանը, փաստերեն, ինչ է անում: Ընդդիմադիր մի հատվածի հարցերը լուծում է սահամանադրական փոփոխությունների պատրվակով՝ այդ ընդդիմադիներին, այսպես ասած, պատկերավոր ասած, Տիզբոն տանելու միջոցով, իսկ մյուս հատվածի հարցերը պատրաստվում է լուծել իր պլանավորած, իր լարած ծուղակում, այսպես ասած «ոչ»-ի ճակատի ճակատարամարտում»,- առանձնացրեց նա:
Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի է, որ մի շարք ընդիմադիր առաջնորդներ պատրաստակամորեն իրենց հյուծված կողմակիցներին տանում են այդ անհավասար և մի մեծ ծուղակ հանդիսացող «ճակատամարտին»:
Պատգամավորը հայտնեց նաև, որ ինքը դեմ է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին: