24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Էլի եկել ու իր երգն է երգում»

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 17-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրավիրել էր հավաք, որտեղ պետք է քննարկվեր Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը: Հայրիկյանը տեղեկացրեց, որ ԱԻՄ-ը հինգ ուժերի հետ միասին ստեղծել է «Փրկության ճակատ», որը ստորագրել է «Ոչ» ճակատի հրապարակած փաստաթուղթը:

ԱԻՄ առաջնորդը նախազգուշական նամակ փոխանցեց երկրի նախագահին, զգուշացնելով, որ Սահմանադրական բարեփոխումները ապօրինի են և նույնիսկ հակասահմանադրական գործող Սահմանադրությանը:

Այս անգամ էլ Հայրիկյանը Ազատության հրապարակ էր եկել Եվրախորհրդի դրոշներով, որը ազդում էր քաղաքացիների նյարդերի վրա:

«Էլի եկել ու իր երգն է երգում»,-ասաց զայրացած մի քաղաքացի:

Հանրահավաքին մասնակցում էին մոտ 10 մարդ:

Նշենք, որ Հայրիկյանը տեսնելով մարդկանց սակավամարդությունը ասաց, որ սա ԱԻՄ հավաք է ու դրա համար էլ քաղաքացիները քիչ են:11036660_765896353535741_7963447400044176495_o 12038768_765896240202419_1545080079600411073_o

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ