18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անգամ եթե Քոչարյանը վերադառնա. «Հրապարակ»

Սահմանադրական բարեփոխումների  գործընթացում Ռոբերտ Քոչարյանի սպասված «հայտնությունը» երեկ ավելի ամրապնդեց  նրա վերադարձի հետ կապված միֆը: Մինչդեռ վերջին շրջանում քաղաքական քննարկումների կիզակետում նաև Քոչարյանի թեման է, ում համարում են «ոչ»-ի ճակատի գլխավոր շահառու ու ակնկալում, որ նա կառաջնորդի բարեփոխումների դեմ գործընթացը և կմիավորի ընդդիմադիր ուժերին: «Մեր համագործակցությունն ասեմ ինչով է անհնար. մեր մեջ կա մարտի 1-ի […]

Ով է հաջորդը

Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի մանդատը դեռևս թափուր է: «Մենք ունենք կուսակցություն, կուսակցության ղեկավար, ով էլ կորոշի, թե հաջորդը  ըստ համամասնական ցուցակի ով կվերցնի այդ մանդատը: »,- այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նշենք, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի համաձայն` Արփինե Հովհաննսիյանի մանդատը բաժին է հասնում անկուսակցական Կարեն Բեքարյանին: Մեզ […]

Ի՞նչ է ասել Պուտինը Սերժ Սարգսյանին.«Ժամանակ»

Սեպտեմբերի 1-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցից հետո սրված հայ-ադրբեջանական լարվածությանը հաջորդեց սեպտեմբերի 4-ին Կրեմլից ազդարարված Պուտին-Սարգսյան հանդիպումը Մոսկվայում: Հանդիպումից հետո պաշտոնական հաղորդագրություններում, ըստ էության, հերթապահ ձևակերպումներ են հայ-ռուսական հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պերմյակովի գործը փոխանցելու համար, խոսել է սպառազինության 200 միլիոն վարկի մասին և նոր լուծումների հույս հայտնել էներգետիկայի […]

«Երբեք մի ասա երբեք». Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում վերադարձը մեծ քաղաքականություն: «Երբեք մի ասա երբեք»՝ այդ մասին հարցին ի պատասխան ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված բացառիկ հարցազրույցում` միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս չունի որոշում այս հարցի հետ կապված: «Դա թերևս ամենից շատ քննարկվող և ինձ համար ամենից փակ թեման է: Քաղաքականության մեջ […]

Էլինար Վարդանյանը պատժում է պատգամավորներին. «Ժողովուրդ»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում իրավիճակը բավական լարված է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով նշված հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն իր ենթակայության պատգամավորների նկատմամբ սկսել է պատժամիջոցներ կիրառել:Նա հանձնաժողովի անդամների բացակայություններն արձանագրում է և այդ մասին տեղեկացնում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի վերջինս հրահանգի համապատասխան օրենսդիրի աշխատավարձից պահում […]

Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք. Սերժ Սարգսյան /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադառնալով ռազմավարական գործընկեր երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցությանը վերաբերող […]

Արտգործնախարարը կայցելի Փարիզ

Սեպտեմբերի 8-ին Փարիզում կայանալիք՝ Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ: Համաժողովին հրավիրվել են շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարներ։

Տեսնում էլ են, գնահատում էլ

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի պայքարում որևէ պաշտոնի համար: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ավելացնելու բան չունի և իր տեսակետը ֆեյսբուքյան հանրագրում արտահայտել է: «Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, Մարգարիտ Եսայանին բոլորը տեսնում են եւ գնահատողը գնահատում է…»,- գրել է պատգամավորը: Նշենք, որ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը մինչ […]

Սահմանադրության նախագիծը հնարավոր է ԱԺ առաջիկա նիստի օրակարգ մտնի

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումներին ոչ միայն ՀԱԿ-ն էր դեմ արտահայտվում, այլ նաև ուրիշները: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհհաննես Սահակյանը՝ բնական համարելով լսումների մասնակիցների դրական վերաբերմունքը. «Մենք հեռու ենք այն մտքից, որ բոլորը կողմ են լինելու»,- ասաց Հովհաննես Սահակյանը և չբացառեց, որ […]

Նաիրա Զոհրաբյանը՝ Յուվեցի Կարոյին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո ) հայտարարություններին, ասաց, որ ցանկություն չունի դրանք մեկնաբանելու: Նշենք, որ Կարո Կարապետյանը հայտարարել է, որ  Նաիրա Զոհրաբյանն իր անձնական թշնամին է, քանի որ օգնել է նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին կալանքից ազատելու հարցում. «Ով իմ թշնամուն օգնում է, ինքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված