17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Ողջունելով հյուրին ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ վերջին շրջանում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան արտահայտում է կողմերի միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերությունները շարունակաբար զարգացնելու փոխադարձ վճռականությունը:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Մոհամմադ Ռեյիսին Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է շատ ակտիվ և արգասաբեր աշխատանք՝ նպաստելով Իրանի և Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում:    Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային զարգացումներին և ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռեյիսիին Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակահատվածում, որպես տարածաշրջանի առանցքային երկրի դիվանագիտական առաքելության ղեկավարի կատարած աշխատանքի համար, վերջինիս մաղթելով հաջողություններ և նորանոր բարձրունքներ հետագա աշխատանքային գործունեության մեջ, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ