Հայաստանը այդպես էլ դասեր չքաղեց.Վահան Շիրխանյան /վիդեո/
«Ամենակարևորը մարտական ոգին է, զենքը ընդամենը ջարդելու միջոց է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Անդրադառնալով սահմանային լարվածությանը և հայտարարաված պատերազմ սկսելու հավանականությանը Շիրխանյանը նշեց.« Ոչ միայն Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության բարձրացման, այլ նաև մեր դիվանագիտության շնորհիվ խնդիրների տեղերը փոխվեցին և առաջին տեղում եկավ ռազմական բաղկացուցիչը, ինչը ճիշտ չի և լավ չի: Ինչո՞ւ, նախ խոսենք ռազմականի մասին: Ռազմականը իրենից ենթադրում է բանակի մարտունակ վիճակ, սպայական հմուտ անձնակազմ և բարձրագույն հրամանատարության օպերատիվ ստրատեգիական ճիշտ պլանավորում: Այս բոլորը առկա է Հայաստանում: Դիվանագիտական ուղղությունը այն է, որ ի սկզբանե, 90-ականներից Հայաստանը որդեգրել է պաշտպանական դիվանագիտություն: Արդյունքում ստանցանք պատերազմի արդյունքների վերանայման առաջարկ ի օգուտ Ադրբեջանի»,–նշեց Շիրխանյանը:
Սակայն, ըստ Շիրխանյանի, դրանից հետո էլ Հայաստանում դասեր չքաղեցին, ինչը ժամանակի ընթացքում բերեց Ադրբեջանի հարձակողական դիվանագիտությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: