02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԲԿ-ի զինյալները Դիարբեքիրում հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինված հարձակում են իրականացրել Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի Բաղլար շրջանի Ջեմիլօղլու պողոտայում  գտնվող ոստիկանության կենտրոնական տեղամասի վրա, գրում է Ermenihaber.am-ը:

Ինչպես իրազեկում է թուրքական «dunyabulteni» լրատվական կայքը, PKK-ականները զինված են եղել երկարափող զենքերով, «մոլոտովյան կոկտեյլներով» և ինքնաշեն պայթուցիկներով: Հարձակման հետևանքով շենքի հրդեհ է բռնկվել: Առաջացած ծխից տուժել է շենքում գտնվող վեց մարդ, այդ թվում՝ մեկը երեխա: Վերջիններս շտապ հոսպիտալացվել են:

Քուրդ գրոհայինները, հանդիպելով ոստիկանների դիմադրությանը, փախուստի են դիմել: Նրանց հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ օպերացիան շարունակվում է:

Թուրքական աղբյուրը որևէ տեղեկություն չի հաղորդում հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակի մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ