26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության ղեկավարին եւ անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում հայ-չեխական […]

Զգուշացեք ձեր պահանջներից, մի օր կկատարվեն դրանք. Արմեն Ռուստամյանը՝ ընդդիմադիրներին

ՀՅԴ-ն համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ  է բացելու մեր երկրի ընդհանուր զարգացման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությւոունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին: «Այն փոխելու է իրեն սպառած, վարկաբեկած պետական կառավարման ձևը և քաղաքական, իրավական արժեքեները: Մենք այս համոզումն ունեցել ենք  Հայաստանի […]

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները» թեմայով

Նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված ձևաչափով բանակցությունների ժամանակ իր ելույթում ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները: «Հարգելի՛ գործընկերներ, Հետևելով ձևավորված պրակտիկային, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում գալիք տարում մեր կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունները: Առաջնայնությունները մշակելիս մենք առաջնորդվել ենք դաշնակցային փոխգործակցության և ժառանգորդության սկզբունքների հիման վրա Կազմակերպության հետագա […]

Իրավիճակը սրելու ադրբեջանական կողմի փորձերը, միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պայմաններում, հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի անկայունացմամբ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով բանակցություններին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները և Կազմակերպության Գլխավոր քարտուղարը, հաջորդել են ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ բանակցությունները: Հյուրընկալող երկրի Նախագահ Էմոմալի Ռահմոնի ողջույնի խոսքից և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի զեկույցից հետո ելույթ է […]

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները այսօր Դուշանբեում կայացած գագաթնաժողովի արդյունքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված Է, որ ՀԱՊԿ-ի երկրներն անթույլատրելի են համարում ՄԱԿ-ի շրջանցմամբ կիրառվող պատժամիջոցները, գրում է Tass.ru-ն: «Անթույլատրելի ենք համարում նոր բաժանիչ գծերի ու փակ սահմանների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ կիրառվող […]

Որքանո՞վ է հաշվի առնվել Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ դիմելով սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին՝  ասաց, որ ԲՀԿ-ում սկսել են բովանդակային քննարկումներ Սահամանադրության փոփոխությունների  վերաբերյալ և կուսակցության   վերջանական դիրքորորշումը  կլինի այն ժամանակ, երբ պարզ կլինի,  թե ԲՀԿ-ի կողմից արված առաջարկություններից  որոնք կընդունվեն հանձնաժովի կողմից: «Վենատիկի հանձնաժովի վերջին եզրակացության մեջ նշվեց, որ […]

«Հանրային»-ը կհեռարձակի ԱԺ նիստը /վիդեո/

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց, որ «Հանրային» հեռուստաընկերությունը ԱԺ լիագումար նիստն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի: Նշենք, որ այս հարցը նախապես բարձրացրել էր ԱԺ ՀԱԿ խմբակցությունը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՀՐԱՏԱՊ. կրակահերթ գյուղացիների վրա

Քիչ առաջ հակառակորդը կրկին խախտելով հրադադարի ռեժիմը կրակել է Տավուշի մարզի Չորաթան համայնքի խաղողի այգիներում  աշխատող գյուղացիների վրա: Henaran.am -ի հետ զրույցում Չորաթանի բնակիչ Վարդան Քալանթարյանը հայտնեց, որ կրակել են մի քանի ժամ ու մեծ տրամաչափի զենքերով. «Բարեբախտաբար մարդկային վնաս չեղավ, բայց մի կերպ թաքնվելով՝ եկանք գյուղ: Մեր ամբողջ տարվա քրտինքը էլի ջուրն են գցում: […]

Թող ճակատեն

ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին չեն մտահոգում Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համար ստեղծված «Ոչ»-ի շարժման հայտարարությունները, թե սահմանադրական փոփոխություններով  իշխանությունը վերարտադրության հարց է լուծում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը: Նշենք, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին: «Բացարձակապես չի մտահոգում, իրենց գործն է, իրենց իրավունքն է, թող ճակատեն»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Առանց Հ1-ի էլ կարող էին մասնակցել նիստին. Գալուստ Սահակյանը՝ ՀԱԿ պատգամավորներին

«Նիստը սկսելուց պատգամավորներ ունեինք: Նիստը հանրային հեռուստաընկերությամբ ցույց չենք տալու ըստ երևույթի նեղացել, չեն մասնակցում նիստին: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը: «Պետք է հատկապես նշվի, որ քաղաքական մեծամասնությանը բավականին լավ է աշխատել և մի քանի քննարկում է անցկացրել այս օրերի ընթացքում: Ըստ էության պատշաճության համար կարող է մասնակցել: Համենայնդեպս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի