22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վահան Մարտիրոսյանն առաջարկել է Անի Զախարյանին

Նոր քաղաքական մշակույթ կուսակցության ղեկավար Անի Զախարյանը պնդում է, որ Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանը նախկինում մշտապես զանգահարել է իրեն` համատեղ մամուլի ասուլիսով հանդես գալու առաջարկով: Henaran.am-ի հետ զրույցում Անի Զախարյանը պատմեց, որ Վահան Մարտիրոսյանն առաջարկել է համագործակցել կրթության ոլորտին առնչվող հարցերի շուրջ:

«Նա հանդես էր գալիս որպես ներազգային շարժան ղեկավար, սակայն իրականում այդ շարժումը, որպես այդպիսին չկար, շարժման միակ անդամն ինքն էր: Այդ շարժումը կարող էր ձևավորվել, եթե Վահանը լուրջ քայլեր անել, սակայն նա ինձ էր դիմում` ասելով, եթե մարդ ունեմ, ռեսուրս ունեմ, միասին կազմակերպենք շարժումը»,- պատմեց Անի Զախարյանը` հավելելով, որ այդ առաջարկից որոշ ժամանակ անց իր և Վահան Մարտիրոսյանի շփումը դադարել է:

Անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, որ Վահան Մարտիրոսյանը հաշվառված է եղել հոգեբուժարանում` Անի Զախարյանն ասաց, որ շփումից նման տպավորություն չի ստացել: «Նա ադեկվատ անձնավորություն է, ով ուներ քաղաքական նպատակներ»:

Հարցրինք` արդյո՞ք Վահան Մարտիրոսյանի դավաճանությունը չի հարվածում քաղաքացիական ակտիվիստների հեղինակությանը եւ «գրանտակերության» մասին մեղադրանքները, փաստորեն, արդարացվում են. Զախարյանը խուսափեց հստակ պատասխան տալ: Միայն ասաց, որ Մարտիրոսյանն ակտիվիստ չէր, պարզապես ներկայացնում էր իրեն՝ որպես գոյություն չունեցող նախաձեռնության ղեկավար: Զախարյանի խոսքով` Վահանը նպատակ ուներ հետագայում մեկնել Եվրոպա:

«Գուցե նաև ծեծի միջոցով Վահան Մարտիրոսյանին հասցրել են նրան, որ գնա թշնամու հարթակի վրա նման հայտարարություն անի»,- եզրափակեց Զախարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ