18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուբայի արքայազնի խորհրդավոր մահվան իրական պատճառը

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. Ամբողջ աշխարհում դեռևս շարունակում են ակտիվորեն քննարկվել Դուբայի կառավարիչ շայիխ Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթումի ավագ որդու՝ 33-ամյա շայիխ Ռաշիդի մահվան իրական հանգամանքները. դեռևս սեպտեմբերի 19-ին տարածված պաշտոնական հայտարարության համաձայն՝ Ռաշիդը մահացել է իր իսկ տանը սրտի կաթվածից: Այնուամենայնիվ, ներկայացվող վարկածը շարունակում է լուրջ տարակուսանքների պատճառ հանդիսանալ առաջին […]

Մամեդյարովը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ընդունելով ԵԽԽՎ հատուկ առաքելությանը, հայտարարել է, որ Ադրբեջանում անհրաժեշտ  միջոցառումներ են ձեռնարկվել ժողովրդավարական, արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Նա նշել է նաեւ, որ այն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան, չի համապատասխանում այդ գրասենյակի մանդատին, գրում է contact.az-ը: «100 մլն բնակչություն ունեցող […]

Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարի հետ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք։ Այս մաիսն հայտնում է արտգործնախարարության լրատվական ծառայությունը: Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների։ Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ […]

Էս ի՞նչ բարդակ է …

«Կարեւոր չէ, թե Վահանն ինչ է ասել: Ի վերջո, նրան կարող էին ստիպել ցանկացած բան ասել: Կարեւորն այն է, թե ինչպես է նա կարողացել անցնել սահմանը: Մարդ, որը ուշադրության կենտրոնում պետք է լիներ, բոլոր նախադրյալները կային նման քայլերի …  մարդ, որը իրավապահների ուշադրության կենտրոնում է, ինչպես է կարողացել կենսաչափական անձնագիր ստանալ` նա նոր անձնագիր է […]

Ծեծված ազատամարտիկի հայտարարությունը /վիդեո/

Ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը այսօր՝ սեպտեմբերի 22-ին  հայտարարեց, որ իրեն ծեծի է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակիցներից Տիգրանը։ «Ես Ռուբեն Հայրապետյանի հետ խնդիրներ չեմ ունեցել, չունեմ։ Միայն գիտեմ, որ Տիգրանը իր թիկնապահներից է։ Երեք ամիս առաջ ենք Հայրապետյանի հետ խոսել, ով ասել է՝ ես քեզ հետ հետո […]

Հուսով ենք` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մինչեւ տարեվերջ կհանդիպեն. Ուորլիք

Ընթացիկ տարում հաջողվել է առաջընթաց գրանցել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններում ու նվազեցնել լարվածությունը շփման գծում։ Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական Trend գործակալության հետ հարցազրույցի ժամանակ: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհամբերությամբ են սպասում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ

Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Ի-ի հետ: Նախարար Նալբանդյանը գահակալության կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ Կաթողիկոս-Պատրիարքին։ Հաջողություն մաղթելով Տեր Գրիգոր Պետրոս Ի-ին իր վեհ առաքելության մեջ՝ նախարարը նշեց. «Ֆրանսիայում Հայաստանի դեսպան լինելու ժամանակահատվածում Ձեզ հետ Փարիզում երկար տարիներ սերտորեն գործակցելու բարեբախտությունն ու պատիվն […]

Զ. Փոստանջյանը փորձել է ոտնակոխ անել քաղաքական պայքարի իրավական սահմանը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը՝ Զարուհի Փոստանջյանը, փորձել է ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից հետո պետք է վրա հասնի սեփական արարքների համար պատասխանատվությունը։  Այս մասին ասվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրությանում: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, օգտագործելով Ազգային Ժողովի բարձր ամբիոնը, թույլ […]

Դեռ ժամանակ կա

Անցած ուրբաթ արտահերթ նիստով ավարտվեց Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրության նախագծի քննարկումը Ազգային Ժողովում: Թեեւ հաջորդ քառօրյայի մեկնարկին՝ հոկտեմբերի 5-ին օրենսդիրը կքվեարկի սահմանադրությունը հանրաքվեի դնելու հարցը, սակայն նախագիծըը դեռեւս վերջնական տեսքի բերված չէ: ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանն այս ընթացքում կայցելի ԱԺ խմբակցություններ նոր առաջարկ-դիտողությունների հետեւից, որոնք կներկայացվեն Սերժ Սարգսյանին: Մինչ ԱԺ քվերակությունը սեղանին կդրվի սահմանադրության […]

ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն` ազտամարտիկին ծեծի ենթարկելու դեպքի մասին

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծելու կապակցությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայ Ազգային Կոնգրես և Հայաստանի ժողովրդական կուսակցությունները, որտեղ մասնավորապես նշված է. «Առաջին անգամ չէ, որ հատկապես ռեժիմին ընդդիմադիր ազատամարտիկներ նման նենգ հաշվեհարդարի են արժանանում։ Ոչ վաղ անցյալում բանդիտական նման խմբերի թիրախ են դարձել Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը եւ ուրիշներ։ Եվ, որպես օրինաչափություն, դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի