21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը՝ արգելված առարկաների հայտաբերման մասին

Ոստիկանությունը երեկ միջմարզային ճանապարներին խստացված վերահսկողություն էր սահմանել: Henaran.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքվեց, թե արդյո՞ք ոստիկաններն ինչ-որ մի վտանգավոր կամ կասակծելի բնույթի առարկա են գտել վերահսկողության ժամանակ: Մալխասյանը հորդորեց հետևել իրենց պաշտոնական կայքին, որտեղ իրենք տեղադրում են տեղեկություններ: Արձագանքեցինք, որ արգելված առարկաների վերաբերյալ տեղեկություն չկա, ի պատասխան Մալխասյանն ասաց. «Այնպես չէ […]

Արդեն երկու տարի է, ինչ իրականացվում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը

Նախարար Նալբանդյանի ելույթը Արևելյան գործընկերության նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը Հարգելի Գեորգի, Հարգելի Յոհաննես, Հարգելի Էլգա, Հարգելի գործընկերներ, Եվրոպական հարևանության քաղաքականությունը էական դեր է խաղացել Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության խթանման և խորացման գործում: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման և […]

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը։ Ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, […]

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ խորհուրդների նիստերին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում ի թիվս բազմաթիվ հարցերի լսվել է նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ «2016թ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների մասին» զեկույցը, որն ընդունվել է միաձայն: Հայկական պատվիրակությունը խորհրդարանական վեհաժողովի խորհրդի […]

«Ինձ տեսնելուց անմիջապես զենք եք հիշում, չէ՞»

«Ինձ տեսնելուց անմիջապես զենք եք հիշում, չէ՞»,- այսօր՝ նոյեմբերի 26-ին, քաղաքագետների միության հրավիրած կլոր սեղան-քննարկման ավարտին ժպտալով ասաց «Հիմնադիր խորհրդարանի» վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նրանք ապահովագրված զգում են արդյոք դեկտեմբերի մեկից առաջ՝ հաշվի առնելով նախորդ փորձերը, երբ նման միջոցառումներից առաջ ընդիմադիրների մոտ կամ զենք է հայտնաբերվում կամ որևէ փորձ կանխվում: «Ոչ […]

Պուտինը և Էրդողանը կարող են հանդիպել Փարիզում

Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը սպասվում է  Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Sabah» թերթը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին Փարիզում մեկնարկելու է Կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցելու են 147 երկրի նախագահ և կառավարության ղեկավար, այդ թվում նաև […]

Իրավիճակը հղի է ծանր հետևանքներով. ՀԽ նախագահ

Հայաստանի քաղաքագետների միության կողմից հրավիրված և ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ  կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ այսպիսի արտաքին և ներքին լարվածության պայմաններում արկածախնդրություն է Սահմանադրական բարեփոխումների գնալը: «Օբյեկտիվ պայամններ են ստեղծվել Հայաստանի Հանրապետության համար, առաջին անգամ ողջ անկախության շրջանում և այստեղ սուբյեկտիվ գործոնի դերը կարևոր է, արդյոք ՀՀ-ում կլինի այնպիսի կայուն […]

Կարող էին սահմանադրության մեջ քրիստոնեական մոտեցում ցուցաբերել

Կրոնագետ, աստվածաբան, ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանն իր մտահոգությունն է հայտնում, որ Սահամանադրական փոփոխությունների փաթեթում բացարձակապես անտարբերություն է ընտանիքի, եկեղեցու և հայկականության հանդեպ. « Դարեր շարունակ հայ ժողովրդի համար ընտանիքը հասարակության մեջ խարիսխն է հանդիսացել: Իսկ այս նոր սահմանադրության մեջ գոյություն չունի այն կետը, որով ընտանիքները դաստիարակության ավանդական դաշտն են, այստեղ գոյութուն չունի հայոց […]

Րաֆֆի Հովհաննիսյանը լուռ հեռացավ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին  քաղաքագետների միության կողմից հրավիրված  ընդդիմադիր ուժերի կլոր սեղան քննարկմանը մասնակցում էր նաև  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ձայնը տրվում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը միանգամից վեր կացավ ու հեռացավ: Լրագրողները փորձեցին պարզել պատճառը: «Այսօր չեմ պատրաստվում խոսել: Ես կխոսեմ վաղը: Հիմա գործեր ունեմ ու գնում եմ»,-ասաց Հովհաննիսյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի