04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սեքս-ստրկուհին սպանել է ԻՊ առաջնորդին

Իրաքում կինը վրեժ է լուծել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ իրեն սեռական գերության մեջ պահելու ու կտտանքների համար։ Նա գնդակահարել է ԻՊ հայտնի առաջնորդներից Աբու Անասին, գրում է ТСН-ը։

Ահաբեկիչը սպանվել է շաբաթ օրը՝ Մոսուլ քաղաքում։Անասը կնոջը մի քանի ամիս պահում էր գերության մեջ, ինքն ու իր զինյալները բազմիցս բռնաբարել են նրան։

Գերուհուն հրաշքով հաջողվել է փախչել, ինչից հետո նա երդվել է վրեժ լուծել, եւ իրականացրել է երդումը։

Ինչպես հայտնի է, միայն Սիրիայում ԻՊ անդամները 5 000 կնոջ են նախորդ տարի առեւանգել ու սեռական գերուհիներ դարձրել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ