Այո՝ 63,35 տոկոս,ոչ՝ 32.35 տոկոս․ Սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 6-ին ավարտել է սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների հաշվարկը եւ ներկայացրել է առաջին արդյունքները:
Այսպիսով, ժամը 6,00-ի դրությամբ մշակվել են բոլոր 1997 ընտրատեղամասի քվեաթերթիկները։ Ըստ այդմ՝ սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել 825 622 հոգի կամ 63.35%-ը տոկոսը, «ոչ»՝ 421 593 հոգի կամ 32.35 տոկոսը։
Հանրաքվեին, նախնական տվյալներով, ընտրողների ցածր մասնակցություն է գրանցվել, մասնակցել է 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: