22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ կտա առաջիկա հանդիպումը

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն, այսօր կառավարության նիստից հետո  ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:  Անդրադառնալով  դեկտեմբերի 19-ին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը փոխնախարարը նկատեց, որ եթե ինչ-որ արտառոց դեպք չլինի, հանդիպումը կկայանա: Լրագրողները փորձեցին պարզել, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այդ հանդիպումից. «Իմ գնահատականով միակ ակնկալիքն այն է, որ կարողանան վերջապես Ադրբեջանին իրական դաշտ […]

Նոր հնարավորություն հովանավոր պապաների համար

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է օրենսդրական նախագիծ, որն առաջարկում է 40 տոննայից ավելի բեռների տեղափոխումն արգելել, քանի որ ճանապարհներին զգալի վնաս է հասցնում, իսկ, ահա,  հատուկ թույլտվության տրամադրման համար վարորդներից պետք է գանձվի 100 հազար դրամի չափով պետական տուրք: Հարցի հիմնական զեկուցող Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը ձգտում է բեռի […]

Ինչ-որ մեկը որոշել է ամերիկացիների ինչ-որ տեղը լիզել․ Պուտինը վա բանկ է գնում

Իր ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է լրագրողների՝ ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերվող հարցերին։ «Մենք կարծում ենք, որ թուրքական իշխանությունների արարքը՝ մեր ինքնաթիռի կործանումը, թշնամական արարք է, մեր մարդիկ մահացան։ Ինչը մեզ բարկացրեց՝ եթե դա իրոք դժբախտ պատահար էր, ինչպես իրենք էին ասում, իբր չեն էլ իմացել, որ ռուսական ինքնաթիռ է եղել։ Ինչ են անում […]

«Սա պետք է գնա որպես հոսանքի գումար». վարչապետը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին  կառավարության նիստում գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ներկայացրեց որոշում ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին: ՀԾԿՀ 2015 թվականի հունիսի 17-ի որոշման համաձայն` սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանված նոր սակագների` 2015 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված` ոռոգման համակարգի ընկերություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ […]

Նոր ռեկորդ․ Մոսկվայում մեկնարկել է Պուտինի մեծ ասուլիսը /վիդեո, ուղիղ/

Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը, որը11-րդն է։ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը ռեկորդ է սահմանել, քանի որ այս տարի ասուլիսին ռեկորդային քանակության՝ 1390 լրագրող։

ԱՄՆ կոնգրեսականները դռնփակ նիստում հարցեր կուղղեն Ուորլիքին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

2016-ի հունվարին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում է կազմակերպելու: Կոնգրեսում կայանալիք քննարկմանը հրավիրված է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը: «Հաջորդ շաբաթների ընթացքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ դռների հետեւում հարցեր […]

«Ռուբիկ ջանն» արժանի է

Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր մեկնարկեց շնորհավորանքներով: Նախ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց պատգամավոր Ռուբեն Հակոբյանի տարեդարձը, ապա ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը շարունակեց ամբիոնից՝ «Ռուբիկ ջան, լավ լինես առողջ և երջանիկ ապրես, եղբայր…»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շարունակեց՝ թե սա ընդդիմության կողմից հատուկ շնորհավորանք էր: Հովհաննես Մարգարյանն էլ արձագանքեց, թե Հակոբյանը արժանի է լավագույն մաղթանքների, ընդ որում՝ ոչ […]

ԲՀԿ-ն դեմ չէ, ձեռնպահ է «փնթի» օրենքին

Ազգային ժողովը 62 կողմ, 3 դեմ և 31 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքը: Հիշեցնենք, նախագծի կիրառման արդյունքում նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման օրենսդրական հիմքերը ամրապնդել, հստակեցնել գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, բարձրացնել գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը: Քվեարկությունից առաջ ԲՀԿ […]

Այս մեծախոս ինտելեկտուալների խումբը հավանաբար չգիտեր

«Նոր Հայաստանի» դեպի Սյունյաց աշխարհ «արշավանքը» անփառունակ ավարտ ունեցավ: Նրանց ունկնդրողներին կարելի էր մատերի վրա հաշվել… Եղածներն էլ սրանց ելույթներին հակադարձում էին իրենց իսկ ոճով, իրենց իսկ «մարտավարությանը» բնորոշ: Խրտվիլակագետ Զարուհի Փոստանջյանի աչքի առաջ Կապանում այրեցին իր խրտվիլակը: Նա վայելեց սեփական նախաձեռնության տարածման հաճույքն ու սեփական խրտվիլակի բնականաբար շատ տհաճ ու անհաճո բույրը … Բայց […]

Վարչապետը խոսքի տերն է

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը այսօր՝ դեկտեմբերի 17 ին Կառավարության հավանությանը ներկայացրեց   նախագիծ, որի ընդունումը պայմանավորված է ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ: Խոսքը այն մասին է, որր  2015 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով նախատեսված հատկացումների գումարն ամբողջապես ծախսվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի