27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լիբանանահայ երիտասարդները պատրաստվում են ակցիայի` Թուրքիայի դեսպանատան դիմաց. մանրամասներ

Վաղը` հունվարի 16-ին լիբանանահայ մի քանի երիտասարդների նախաձեռնությամբ բողոքի ինքնատիպ ակցիա կիրականացվի Թուրքիայի դեսպանատան դիմաց:

Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ցույցի կազմակերպիչներից` Մայք Մարտիկյանը:

Ակցիայի  մասնակիցները կհավաքվեն Անթիլիասի հրապարակում, այնուհետև փոխադրամիջոցներով կշարժվեն դեպքի դեսպանատուն:

«Կոչ ենք անում բոլոր հայ և քուրդ երիտասարդներին իրենց ձայնը բարձրացնել Թուրքիայի դեսպանատան դիմաց և արտահայտել իրենց պահանջները: Առաջին պահանջը կապված է Հրանտ Դինքի և քուրդ իրավապաշտպան Թահեր Էլչիի մահվան հարցում արդարադատություն հաստատելու , երկրորդը լրագրողների խոսքի ազատությունը Թուրքիայում պաշտպանված լինելու և երրորդը, որ դադարեցնեն ջարդերը քուրդ ժողովրդի դեմ, թող չկրկնվի 1915 թվականը այս անգամ քրդերի ցեղասպանությամբ»,-ընդգծեց Մարտիկյանը:

Մարտիկյանը նշեց նաև, որ իրենք բարձրացնելու են Հրանտ Դինքի և Թահեր Էլչիի նկարները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ