23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է հանգստացնել տիրող իրավիճակը, պետք է դադարեցնել կրակոցները․ Բորդյուժան՝ ԼՂ հիմնախնդրի մասին /վիդեո/

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հարցազրույց է տվել России 24 հեռուստաալիքին։ Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է վերջերս կայացած գագաթնաժողովին, ինչպես նաեւ մի շարք կարեւոր հարցերի, որոնց թվում՝ ղարաբաղյան հակամարտության խնդրին։ Նա նշել է, որ անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա թեժացումը: «Մեծ տագնապով ենք հետևում  այսօր Կովկասում տեղի ունեցող դեպքերին, հատկապես` Ղարաբաղյան […]

Կառավարությունում քննարկվել են գերատեսչությունների 2016 թ. գերակա ծրագրերն ու առաջնահերթությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում 2016 թվականի ընթացքում նախատեսվող գերակա ծրագրերն  ու գործունեության առաջնահերթությունները: Վարչապետը նշել է, որ այսօրվա խորհրդակցության նպատակն է հստակեցնել գերակա ծրագրերի շուրջ մոտեցումները, ներկայացնել մտահոգություններն ու վեր հանել թերությունները: Այնուհետև հանգամանալից քննարկվել են բոլոր ծրագրերը, միջոցառումները և նախագծերը, ներկայացվել […]

Գալուստ Սահակյանն այցելել է Գավառի մանկատուն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: Մանկատանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շրջելով երեխաների ննջասենյակներում, խաղասրահում, դասասենյակներում և գրադարանում, նկատել է, որ իր նախորդ այցելությունից հետո, որը 2014 թվականի դեկտեմբերին է եղել, մանկատանը կատարվել են որոշ դրական փոփոխություններ: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, […]

Անի Զախարյանը չի ուզում համեմատվել Զարուհի Փոստանջյանի հետ /վիդեո/

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը չի ուզում, որ իրեն համեմատեն որևէ մեկի հետ, անգամ եթե խոսքը սուր և անկանխատեսելի քաղաքական վարքուբարքով հայտնի «ժառանգական» Զարուհի Փոստանջյանի մասին է։ Henaran.am-ի հետ զրույցում վերջինս պնդեց` ինքը Անի Զախարյանն է, ամեն ինչ ասված է։ Մանրամասները` տեսանյութում:

ՍԴՀԿ-ն կմասնակցի՞ 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին

Henaran.am-ը ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանից փորձեց պարզել, թե ՍԴՀԿ-ն՝ որպես արտախորհրդարանական ուժ, պատրաստվո՞ւմ է 2017 թ-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին և ի՞նչ գաղափարախոսությամբ են մասնակցելու. «Մեր գաղափարախոսությունը 2017 թ-ին ևս չի փոխվի, ինչպես և չի փոխվել 128 տարիների ընթացքում: Իհրակե, պատրաստվում ենք  մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Թե ինչպիսի ձևով կամ բովանդակությամբ, այս պահին այդ մասին խոսելն ավելորդ […]

Ամենամեծ ձեռքբերումը

«Ամենամեծ ձեռքբերումը պատերազմի չվերսկսումն է: Իհարկե, մենք այսօր գտնվում ենք ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն վիճակում, և մեր տղաները զոհվում են սահմանին, բայց պատերազմի չվերսկսումը և սահմանների ամրությունը միակ և ամենամեծ ձեռքբերումն է»: Ամփոփելով անցնող տարին և խոսելով հիմնական ձեռքբերումներից` Henaran.am-ի հարցին այսպես պատասխանեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Խոսելով անցնող տարվա բացթողումներից. «Բացթողումների մասին կարող ենք խոսել […]

Արթուր Բաղդասարյանը հարցազրույց է տվել «Россия 24»-ին /վիդեո/

ՕԵԿ նախագահ, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախաձեռնող Արթուր Բաղդասարյանը  հարցազրույց է տվել ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը։ Հարցազրույցում է խոսել է հայ-ռուսական հարաբերություններից, Հայաստանի ներքին գործընթացներից, տարածաշրջանային խնդիրներից եւ այն։ Մանրամասները՝ տեսանյութում։

Նոր օրենք դոլարի մասին․ Պուտինն առաջարկում է ԱՊՀ-ում հրաժարվել դոլարից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա օրինագիծ է մտցրել, որով առաջարկվում է հրաժարվել դոլարից ԱՊՀ տարածքում եւ ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծել, որը կմիավորի այս երկրներին։ Նշվում է, որ ընդհանուր շուկան հնարավորություն կտա արագ կերպով զարգացնել ազգային փոխարժեքը։ Արդյունքում ԱՊՀ-ի ներսում առեւտրա-տնտեսական համագործակցության երկարաժամկետ հնարավորություններ կստեղծվեն։ Քանի որ այսօր դոլարն ու եվրոն ԱՊՀ տարածքում լայն շրջանառության մեջ […]

Սամվել Բալասանյանի ամանորյա խոստումները. Առավոտ

Գյումրու գործարար քաղաքապետ Սամվել Բալասսւնյանը փորձում է իր ցանկությունները իրականություն դարձնել, նա 2016 թվականին 1000 աշխատատեղեր Է խոստանում քաղաքին՝ հայտարարելով, որ ամենաշահագրգիռ անյն այս հարցում հենց ինքն է։ Քաղաքապետը նշում է, որ կարի արտադրություն ունեցող «Գեւորգ Վահան» ՍՊԸ-ն 200 նոր աշխատատեղեր է ստեղծելու Գյումրիում, այս նույն ոլորտում 400 աշխատատեղ էլ ստեղծելու է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաբեշը, […]

Կկրկնօրինակեն, բայց ոչ ամբողջությամբ. Հայկական ժամանակ

ԼՂՀ Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնելու մասին հրապարակային քննարկումները կսկսվեն գալիք տարում։ Նախաձեռնությանը կողմ քաղաքական ուժերն առաջիկայում դիմել են ԼՂՀ նախագահին՝ պաշտոնական քննարկումների մեկնարկը տալու համար։ Այս մասին երեկ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը իր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ մինչ այժմ Էլ Արցախի քաղաքական ուժերի միջեւ քննարկումներ եւ կոնսուլտացիաներ են եղել սահմանադրական փոփոխությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի