Ի՞նչ է տեղի ունեցել Էնֆիաջյանի ընտանիքում /վիդեո/
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել իր ընտանիքում անցնող տարում: Մանրամասները՝ տեսանյութում:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել իր ընտանիքում անցնող տարում: Մանրամասները՝ տեսանյութում:
2015 թվականը մեկնարկեց ողբերգական լուրերով: Պաշտոնական տվյալներով սահմանի ողջ երկայնքով հակառակորդը հունվարին հրադադարի ռեժիմը խախտել էր 860 անգամ, կազմակերպվեցին դիվերսիոն փորձեր, որոնց ընթացքում բանակը կրեց կորուստներ: Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էր Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքը: Պարզվեց, որ ենթադրյալ հանցագործը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է։ Մյուս օրն առավոտյան Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի […]
Դեկտեմբերի 29-ին ՌԴ Էներգետիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության ստորագրման արարողությունը: Արձանագրությունը ստորագրեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին համարձակ քայլեր կանի՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների հետ հաշտվելու համար, գրում է sputnik georgia-ն: «Մեր ամենագլխավոր գերակայությունը կլինի հաշտության քաղաքականության ուղղությամբ քայլերի առավելագույն ուժեղացումը, փորձելու ենք էլ ավելի արիակամ քայլեր անել: Ժամանակը մեր դեմ է աշխատում, եւ մենք բոլորս պետք է դա գիտակցենք: Մենք տրամատրված ենք, որպեսզի ամբողջ […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում են նախագահականից:
2015 թվականին ֆինանսական շուկայի տատանումները, ռուբլու արժեզրկումը և ՌԴ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել Հայաստանի տնտեսության վրա: Մասնավորապես` Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալներն անկում են գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 20 %-ով: Այն կրճատվել է հիմնականում ներմուծման ծավալների կրճատման պատճառով՝ 26,6 %-ով, իսկ արտահանումը կրճատվել է 0,9%-ով: Այս բացասական ցուցանիշը ռուսական […]
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին Կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հատուկ հանձնարարական տվեց: Վարչապետը հանձնարարեց տոնական օրերին աշխատել ու հետևել, որպեսզի «մեր քաղաքացիների նկատմամբ ոտնձգություն չլինի»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև պատվավոր կոչումներիարժանացած մարզիկներին: Խոսելով սպորտային իրադարձություններով […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել առաջին նիստի հանձնարարականների կատարման արդյունքները: Զեկուցվել է, որ այս ընթացքում կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության […]
























