15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Աղվան Վարդանյանը Զարուհուն անձամբ խոստացել է

«Ես լսեցի այդ անունը երեկ ուշ ժամի, չեմ ճանաչում, դեմքը ծանոթ է»-այսօր լրագրողների հետ ճեպազրույցին այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբացության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով՝ ՀՀԿ-ի օբուդսմենի հավանական թեկնածուի մասին: Նշենք, որ հանրապետականները հավանական են համարում, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրեն Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին:

Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենք խմբակցությունում նախնական քննարկում են արել, բայց դեռ վերջնական որոշում չեն կայացրել:

«Զարուհի Փոստանջյանին խոստացել եմ, որ եթե իր անունը պառլամենտ ընկնի, ես անձամբ կողմ եմ քվեարկելու, ես անձամբ եմ խոսք տվել, ես  կանանց անձամբ եմ խոսք տալիս»,-ընդգծեց  Վարդանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ