25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերիալ է…/վիդեո/

«Շատ հուզիչ մի դրամա է ծավալվում մեր աչքերի առջև: Խոսքս վերաբերվում է կոալիցիոն սերիալին: Ճիշտն ասած ինձ զարմացնում է, ինչու են կոալիցիայի մասին հայտնում ու հետո սկսում բանակցել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանը այդ կոալիցիան լուրջ կհամարեր, եթե քննարկումների ավարտից հետո միանգամից  հայտարարություն արվեր:

«Նպատակը միգուցե դա էր, որ ամբողջ ազգին ներքաշեին այդ սերիալի դիտման գործընթացի մեջ: Կամ ամուսնանում են, կամ բաժանվում են, կամ ներկայացնում են իրար ինչ որ մեղադրանքներ ..Կարծում եմ վատ չեն մտածել, եթե մտածել են մի քիչ զվարճացնել ժողովրդին: Սակայն դա կարող է ձանձրալի դառնալ: Սցենարիստներին առաջարկում եմ, մի փոքր նոր բան մտցնել սերիալի մեջ»

Զուրաբյանը ընդգծեց, որ կոալիցիան ձևովորվում է անհուսությունից:

«Փորձում են կոալիցիայով լրացնել լեգիտիմության պակասը»,-նշեց  Զուրաբյանը

Անդրադառնալով ՄԻՊ թեկնածուին Զուրաբյանը նկատեց, որ այս ընտրությունը վերահսկվում է հանրապետական կուսակցության կողմից:

«Հանրապետականները խուսափում են դեմոկարատական սկզբունքի կիրառումից: Մենք հակված ենք չմասնակցել այդ գործընթացին: Ֆորմալ քննարկում դեռ չի եղել, այն կլինի ավելի ուշ»,-ասաց Զուրաբյանը և հավելեց, որ ինքը անձամբ համաձայն է Զարուհի Փոստանջյանի թեկնածության հետ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ