02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «France 24» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է թուրքական ինքնաթիռների կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը: Թուրքական կողմի պնդմամբ` ռուսական ինքնաթիռը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի նախագահը իր խոսքում ասել է. «Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք», և ավելացրել, որ ամեն դեպքում բոլորը պետք է հարգեն Թուրքիայի ինքնիշխանությունը […]

Դատարանը բավարարեց

Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Վարդանյանի հետ քննարկումից հետո կհայտարարեն, թե բողոքարկելու են արդյոք խափանման միջոցը կալանք ընտրելու որոշումը, թե […]

Մենք նախագահ Պուտինի հետ ենք․ հույները ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Ռուսաստանի /վիդեո/

Հունաստանի մայրաքաղաքը աջակցում է Մոսկվային։ Աթենքի կենտրոնական հրապարակում ակցիա է անցկացվել, մարդիկ պահանջել են Թուրքիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել։ Մի քանի տասնյակ հույներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ ռուսական ու հունական դրոշներով, գրում է НТВ.Ru-ն։ Ակցիայի մասնակիցներն ասել են, որ Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի խոցումը ոչ միայն հարված էր Ռուսաստանի թիկունքին, այլեւ միջազգային հակաահաբեկչական ողջ […]

Ինչո՞ւ չկապարակնքեցին առանձնատունը /վիդեո/

Լրոգրողները խուզարկության ընթացքում չեն եղել Նորք Մարաշի առանձնատանը, բնակարան լրագրողները մուտք են գործել խուզարկությունից հետո առանձնատան տիրոջ թույլտվությամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ քրեական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե բեմադրության վարկածի կողմնակիցները բերում են մի քանի հիմնավորումներ, որոնցից մեկն այն է, թե ինչո՞ւ հանցավոր խմբավորման վնասազերծման դեպքի վայրը՝ […]

Եթե դրանք իսկապես հանցագործներ են, թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ երկու օր առաջ Նորք Մարաշում ենթադրյալ զինված խմբի վնասազերծումն անլուրջ է եղել եւ նպատակաուղղված: «Համարում եմ, որ դրանք մանկական մակերեսային մոտեցումներ են: Եթե դրանք իսկապես հանցագործներ են, թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ, բայց կարծում եմ, որ անմեղության կանխավարկած է արդեն խախտվել»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ԱԱԾ-ի այդ քայլը […]

Էրդողանը չի զանգահարել Պուտինին․ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սու-24 ինքնաթիռի ոչնչացումից հետո, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը զանգահարել է Պուտինին, սակայն պատասխան չի ստացել։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Թուրքիայի  նախագահի կողմից եղե՞լ է հեռախոսազանգ, թե ոչ, Լավրովն […]

Այն, ինչ տեսել եք, իրական է. ԱԱԾ /վիդեո/

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով երկու օր առաջ Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում հանցավոր խմբավորման անդամների ձերբակալմանը, զարմանալի և զավեշտի համարեց այն հայտարարությունները, որոնց համաձայն՝ տեղի է ունեցել բեմականացում առ այն, թե հիշյալ հանցավոր խմբի գործունեությունը փորձում ենք կապել ինչ-ինչ քաղաքական գործողությունների հետ: «Այն, ինչ տեսել եք, իրական է և համապատասխանում է […]

Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի միջև երկոսխություն կա /վիդեո/

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀ նախագահին ուղղված դիտարկումներին` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հրաժարվելու կամ հանրաքվեն կեղծելու որեւէ մտադրությունից զերծ մնալու. «Ես նման կոչ կամ խնդրանք չեմ անում, հայ ժողովրդի պահանջը լրիվ այլ դաշտում է»,-ասաց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ԱԳ նախարարի կաբինետը ղեկավարած Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ առաջին […]

«Ոտքդ խերո՛վ լինի, Արփինե ջան»/ֆոտո/

Այսօր երկրապահ կամավորների միության նախագահ, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանը և ՀՀ արդարադատության նախարարը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Տեղից Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ  գեներալ Գրիգորյանը   դիմավորելով  նախարարին, ասաց. «Ոտքդ խերո՛վ լինի, Արփինե ջան»: Այնուհետև նախարարը և գեներալը շրջեցին ԵԿՄ վարչությունում, այցելեցին Երկրապահի թանգարան: Մինչ հուշագրի ստորագրումը` գեներալն ու նախարարը մեկական մոմ վառեցին Երկրապահի մատուռում: […]

Ոչնչով հիմնավորված չէ․ ռուս վերլուծաբանները՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծից

Օրերս ՌԴ Պետդումայում օրինագիծ առաջարկվեց, որով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չընդունումը։ riafan.ru-ն զրուցել է մասնագետների հետ՝ պարզելու համար, թե որքան բարձր են այս օրինագծի ընդունման շանսերը եւ արդյոք այն Դումա մտցվեց՝ իբրեւ պատասխան Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռը խոցելուն։ Այս նախագծով պատգամավորներն առաջարկում են պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանությունը հրապարակային կերպով մերժելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի