25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նոր Հայաստան»-ի պահանջները միջազգային հանրությունից

Քիչ առաջ Ազատության հրապարակում հրավիրած բացօթյա մամուլի  ասուլիսում «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսում նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ  միջազգային պատժամիջոցներ պետք է  կիրառել Հայաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների, համատարած կոռուպցիայի եւ չբացահայտված հանցագործությունների համար, որոնք եղել են սկսած 2008 թվականի մարտի 1-ից:

Ղուկասյանը նաեւ մանրամասն ներկայացրեց այն պահանջները, որոնք մարտի 1-ի հանրահավաքին պատրաստվում են ներկայացնել միջազգային հանրությանը:

Որպես երկրորդ պահանջ «Նոր Հայաստան»-ը դնում է ճանաչել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը եւ անհամապաղ նրանց նրանց ազատումը. «Սա եւս կարեւոր է, որը վկայում է, թե Հայաստանում կառավարությունը հենված է ոչ թե հանրության վստահության, այլ ուժի վրա»:

Պահանջների մեջ է մտնում նաեւ Հայաստանում ոստիկանների թվաքանակի կրճատումը, քանի որ  18 հազար 500 ոստիկանության ծառայողներ մեր երկրում  վկայում է այն մասին, որ ՀՀ-ում կառավարությունը չունի ժողովրդի վստահությունը եւ ուժով է պահում իր դիրքը:

«Սա կատարվում է այն դեպքում, երբ մենք ունենք արտաքին խնդիրներ, Հայաստանը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի մեջ: Մենք գտնում ենք, որ նման պայմաններում անհրաժեշտ է կրճատել ոստիկանական ուժերն, Արցախում անցնել բացառապես ծառայության պայմանագրային համակարգի: Դա մեզ զերծ կպահի օկուպացնելու մեղադրանքներից», – հայտարարեց Ա. Ղուկասյանը , կոչ անելով, որ  այս պահանջների շուրջ պետք է  միավորվի քաղաքացիական ողջ հասարակությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ