22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին

Մարտի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-լեհական հարաբերություննները զարգանում են բնականոն հունով եւ դեռ խորացման ներուժ ունեն: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական ձեւաչափով փոխհարաբերությունների ամրապնդումը եւ փոխայցերը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Լեհաստանի […]

Ղարաբաղյան հիմնախնդրի երկարատեւ լուծումը մեր առաջնահերթությունն է․ Ջեյմս Ուորլիք /վիդեո/

«Մեր, համար առաջին նպատակը Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է»,- հայտարարեց Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում։ «Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար, մեկ տարի առաջ հունվար ամսին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացուցիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը»։ Դեսպան Ուորլիքը խոսեց նաեւ […]

Անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին

Մարտի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետությանարտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող միշարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղկարգավորման գործընթացի ներկայիս փուլին: Երկուստեք կարևորվել է միջազգային ասպարեզում համակարգված աշխատանք տանելուանհրաժեշտությունը։ Այս համատեքստում քննարկվել են […]

Ինձ չեն հետապնդել. Արթուր Միսակյան

«Այս ընտրությունները լինելու են բավականին հետաքրքիր, քանի որ վերջին 20 տարիների ընտրություններին եղել են երկու թեկնածուներ: Իմ առաջադրումն այս իմաստով հետաքրքիր իրադրություն է ստեղծել Հրազդանում, եւ ես կարծում եմ, որ մենք ունենալու ենք նոր, թարմ գաղափարներով, ուղերձներով ընտրություններ: Հրազդանցին վերջին 20 տարիների ընթացքում հնարավորություն է ունենալու այլընտանքային թեկնածուի օգտին քվեարկի»,- այս մասին այսօր  հայտարարեց Հրազդանի […]

Տաքսիստի շնորհիվ Բրյուսելում հերթական ահաբեկչությունն է կանխվել

Բելգիայի ոստիկաններին հաջողվել է պայթուցիկ նյութ գտնել ու վնասազերծել Բրյուսելի օդանավակայանում, ինչպես նաեւ Սկարբեկ թաղամասի բնակարաններից մեկում՝ աչալուրջ տաքսիստի շնորհիվ։ Տաքսու վարորդը ուղեւորների է տեղափոխել օդանավակայան, որոնք իրեն կասկածելի են թվացել։ Նա անմիջապես զանգել է ոստիկանություն, գրում է ria.ru-ն։ Վարորդն ասել է, որ ուղեւորները տարօրինակ պայուսակներ են տեափոխել օդանավակայան, հենց այդ զանգի հիման վրա էլ ոստիկանները […]

Ի վերջո, ինչ է ռեյտինգային ընտրությունը /վիդեո/

Մարտի 21-ին ԸՕ նախագծի շուրջ խորհրդարանական լսումներին մասնակցում էին նաև  հասարակական կազմակերպություններն ու  ու լրագրողական համայնքի ներկայացուցիչները: ԱԺ-ում  վերջիններս  ներկայացրին  իրենց դիտարկումները: Henaran.am-ի հետ զրույցում «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը շեշտեց, որ նոր ԸՕ-ում կան խնդիրներ, որոնք պետք է քննարկել ու  ճիշտ լուծումներր տալ դրանց: ‹‹Հիմնական խնդիրը ընտրացուցակների հետ կապված պրոբլեմն է ու դրանց […]

Հերմինե Նաղդալյանը ցավակցել է ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության իր գործընկերներին

«Մենք խորապես ցնցված եւ վրդովված ենք ահաբեկիչների կողմից երեկ Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների փաստից, հաստատակամորեն դատապարտում ենք այդ ակտերը:   Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնել բելգիացի ժողովրդին, այդ ողբերգության արդյունքում անմեղ զոհերի հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում: Ես նամակով նաև իմ ցավակցությունն եմ հայտնել ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության իմ գործընկերներին, որոնց հետ արդեն […]

Շոկ. Եվրահանձնաժողովը պատմության մեջ առաջին անգամ գեյ-շքերթի մասնակից կդառնա

Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ Եվրահանձնաժողովը կմասնակցի Ամստերդամի ամենամյա գեյ-շքերթին՝ իբրեւ հովանավոր։ Այս որոշումը հավանության են արժանացրել մասնակից բոլոր երկրները՝ բացի Հունգարիայից, գրում է Eurobserver-ը։ Եվրահանձնաժողովը մտադիր է հոգալ շքերթի ծախսերի մի մասը։ Այս նախագիծը ԼԳԲՏ ներկայացուցիչների մասին նախորդ տարի ընդունված օրենքի մասն է կազմում։

Մեր բանակը երբեք այսքան ուժեղ չի եղել /վիդեո/

Երեկ ԱԺ էր եկել ԼՂՀ ԱԺ ‹‹Ազատ հայրենիք›› խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ մասնակցելու  նոր ԸՕ-ին վերաբերող քննարկումներին ու լսումներին:  Ինչպես հայտնի է, Արցախում պատրաստվում են սահմանադրական փոփոխությունների: Henaran.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այս թեմային՝  Արթուր Թովմասյանը նշեց. ‹‹Դեռևս մի քանի տարի առաջ ‹‹Ազատ հայրենիք››  կուսակցության ղեկավարը՝ Արայիկ Հարությունյանը, իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե Արցախը պիտի […]

Անհնարին բան է. Առավոտ

«Ես միշտ ասել եմ եւ հիմա էլ եմ գտնում, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը զատ քաղաքական եւ ընտրությունների միջոցով շատ բարդ եւ անհնարին բան է։ Ես երբեք չեմ կիսել այն կարծիքը, որ Քոչարյանը քաղաքականության մեջ չէ։ Հրապարակային քաղաքականության մեջ չգտնվելով՝ շատերը քաղաքականության մեջ են եւ դերակատարում ունեն եւ ունեցել են»,-մեզ հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի