04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 15-ին ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին: Բ. Սահակյանը շնորհավորել է Գրիգոր Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, որտեղ արծարծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն […]

«Սեւ ցուցակ» /վիդեո/

Գաղտնիք չէ, որ մեր հարեւան Վրաստանը հայ ականավոր գործիչների՝ մշակույթի, գիտության քաղաքական ասպարեզներում  աչքի ընկած հայորդիների նկատմամբ մեղմ ասած` անբարյացակամ վերաբերմունք է դրսեւորել բոլոր ժամանակներում: Իսկ  մեր օրերում ստեղծել է  այսպես կոչված «սեւ ցուցակ», որտեղ հայտնված հայերի մուտքը Վրաստան  պարզապես արգելվում է: 2015 թվականի հոկտեմբերի 18-ին հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր արշավախմբի […]

Թուրքիան հայտարարել է, որ Սիրիա զորքեր չի ուղարկել

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլիմազը հայտարարել է, որ իրենք Սիրիա զորքեր չեն ուղարկել ու չեն էլ պատրաստվում ուղարկել, հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ թուրքական զորքերը հատել են Սիրիայի սահմանը։ Այս կապակցությամ ԱՄՆ-ը քննադատությամբ հանդես եկավ։ ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, […]

Վերընտրվել են

Երեկ՝ փետրվարի 14-ին, Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի Դիլիջան համայնքներում ընտրել են տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին: Ինչպես տեղեկանում են ՀՀ ԿԸՀ-ից Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար միանձնյա պայքար տանող համայնքի նախկին ղեկավար Լևոն Զավարյանը ստացել է 1678 ձայն: Տաթև համայնքի ղեկավար է վերընտրվել ՀՀԿ­-ական Մուրադ Սիմոնյանը` 1236 ձայնով, անկուսակցական Իգոր Աբրահամյանը ստացել […]

Ինչ են քննարկել Օբաման եւ Պուտինը․ հեռախոսազրույց՝ նախագահների միջեւ

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են  Մյունխենում փետրվարի 11-12-ին տեղի ունեցած Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստին եւ  դրա արդյունքները դրական են գնահատել, գրում է РИА Новости-ն։ «Երկու կողմերն էլ դրական են գնահատել փետրվարի 11-12-ին Մյունխենում կայացած Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի արդյունքները, որը հաստատել է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 կետով սահմանված […]

Ամերիկահայերը ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի առջև բարձրացրել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցը

Ամերիկայի հայկական համագումարը գրավոր հարցապնդումով դիմել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովին` ընդգծելով, որ Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, խախտում հրադադարը` դառնալով մարդկային զոհերի պատճառ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Ամերիկայի հայկական համագումարի լրատվական ծառայությունից:«Ինչպես հանձնաժողովը տեղյակ է, համագումարը շարունակում է խորապես անհանգստանալ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի գոյությամբ, բանտերում լրագրողների թվով: Առավել […]

Մյունխենում հայ դիվանագետը «նեղն է գցել» Ադրբեջանի նախագահին

Այս տարի Մյունխենյան ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահը ելույթ ունեցավ «Կլիման և էներգետիկ անվտնագությունը» նիստին։ Սակայն, այս խորագիրը չխանգարեց Ալիև կրտսերին խոսել ոչ թե բնապահպանության և էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ, ինչն իրենից, ամենայն հավանականությամբ, ակնկալում էին նիստի տարակուսած մասնակիցները, այլ այն մասին, ինչի վրա Ալիևը սևեռված է. հայկական այսպես կոչված ագրեսիան և հայերի կողմից իբր գործված այլ հանցանքերը, որոնք իր կարծիքով խոչընդոտում են […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կատարի արտաքին գործերի նախարարին

Փետրվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ առկա է մեծ ներուժ՝ երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար: Զրուցակիցները պայմանավորվեցին ակտիվացնել բարձր մակարդակով երկխոսությունը: Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ անցյալ տարի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը` […]

Արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցչին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ, գլխավոր համակարգող Գերնոթ Էրլերին: Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպությունում գերմանական նախագահության առաջնահերթությունների իրականացմանը: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրները և դրանց լուժման ուղիները: Էդվարդ Նալբանդյանը Գերնոթ Էրլերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վիկտորիա Նուլանդին

Փետրվարի 13-ին Մյունխենում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորեցին վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Էդվարդ Նալբանդյանը և Վիկտորիա Նուլանդը մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։ Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի