Շարմազանովը ներողություն է խնդրում /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում Ծիծեռնակաբերդում ոստիկանապետի եւ լրագրողի միջեւ միջադեպին՝ ասաց, որ բոլորը պետք է կոռեկտություն դրսևորեն:
Հիշեցնենք՝ ոստիկանապետը երեկ Ծիծեռնակաբերդում պատասխանել է լրագրողների հարցերին: Այդ ընթացքում լրագրողներից մեկի հարցին, թե բարեփոխումների մասին հայտարարությունները խոսքից գործի չեն վերածվում, Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:
«Ես չեմ ուզում հիմա կոնկրետ գնահատական հնչեցնել: Եթե լրագրողը վիրավորվել է, ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- ասաց Շարմազանովը:
Հարցին՝ ոստիկանապետը ևս պե՞տք է ներողություն խնդրի, Շարմազանովը նշեց. «Ես իմ փոխարեն եմ խոսում»:
https://www.youtube.com/watch?v=m9QYQMpy744