15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լոս Անջելեսում Թուրքիայի դեսպանատան մոտ մեծ ցույց է սպասվում

Ամերիկահայերը Պահանջում են Արդարություն` Հայոց Ցեղասպանության 100+1րդ Տարելիցին, Արդարության Հանրահավաքին Նախատեսվում է 25 հազար Մարդու Մասնակցություն

Ի՞ՆՉ է Նախատեսված:  Համայնքային հանրահավաք` նշելու Օսմանյան Կայսրության կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության 100+1րդ տարելիցը, ոգեկոչելու 1.5 միլիոն զոհերի հիշատակը, եւ պահանջելու Թուրքիայի կառավարության գործած հանցանքի ճանաչում ու արդարության վերականգնում:

Այս զանգվածային ձեռնարկի ժամանակ, որ Ապրիլի 24ին ողջ Կալիֆորնիայից կհամախմբի ամերիկահայերի եւ մարդու իրավունքների հարցերով ակտիվիստների, Հայոց Ցեղասպանության Հարցերով Հանձնախումբը լրատվամիջոցների համար կստեղծի   բազմաթիվ հնարավորություններ` ներկայացնելով պաշտոնական խոսնակների:

1.5 միլիոն հայեր եւ այլ քրիստոնեա փոքրամասնություններ սպանվեցին 20րդ դարի առաջին Ցեղասպանության ժամանակ` Օսմանյան Թուրքիայի կառավարության ձեռքով: Թուրքիայի այսօրվա կառավարությունը շարունակում է ժխտողական քաղաքականությունը, որ տարածվում է նաեւ այլ երկրներում` Ամերիկայի արտաքին քաղաքականության դեպքում հանդիսանալով քննարկման համար արգելված:   Արդարության հանրահավաքը հանրության ուշադրությունը կբեւեռի  մարդկության դեմ իրականացված այս հանցագործության վրա, կներկայացնի Թուրքիայից պահանջների հստակ ցանկ, եւ կխթանի ամերիկյան օրենսդիրներին նախաձեռնելու համապատասխան օրինագիծ:

ՈՎՔԵ՞Ր են Մասնակցելու. Ամերիկահայ համայնքի հայտնի ղեկավարներ, տեղական, նահանգային եւ դաշնային կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում` Ներկայացուցիչների Տան անդամ Ադամ Շիֆը եւ Կոնգրեսական Թոնի Քարդենասը հանդես կգան ելույթով, ներկա են լինելու նաեւ փորձագետներ, Դաշինքի գործընկերներ եւ հազարավոր ակտիվիստներ:

Ե՞ՐԲ. Կիրակի, 2016թ-ի Ապրիլի 24ին, ժամը` 1-ին:

ՈՐՏԵ՞Ղ. Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ, 6300 Ուիլշիր Բլվդ, Լոս Անջելես,  90048

Նախատեսված է, որ շուրջ 25 հազար ցուցարարներ կլինեն հանրահավաքի վայրում` պաստառներով, բեմի վրա կլինեն ամերիկահայ համայնքի եւ Դաշինքի ներկայացուցիչներ:

Տեղեկանք. Հայոց Ցեղասպանության հարցերով ԱՄՆ Արեւմտյան Շրջանի Հանձնախումբը, որ կազմված է հայկական 19 կազմակերպություններից ու հոգեւոր կենտրոններից, հիմնադրվել է` համակարգելու եւ ղեկավարելու Արեւմտյան Ամերիկայում Հայոց Ցեղասպանության 100+1 ամյա տարելիցի առիթով բազմաբնույթ նախաձեռնությունները, որոնք նշում են 20րդ դարում մարդկության դեմ  իրականացված խոշորագույն հանցագործություններից մեկը;

Հայոց Ցեղասպանության Հանձնախումբ

Հյուսիսային Ամերիկայի Հայոց Առաքելական Եկեղեցու Արեւմտյան Թեմ

Հայոց Առաքելական Եկեղեցու Արեւմտյան Թեմի Առաջնորդարան

Հյուսիսային Ամերիկայի Կաթոլիկ Եկեղեցի

Հյուսիսային Ամերիկայի Հայկական Ավետարանչական Միություն

Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ռամկավար Ազատական կուսակցություն

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն- Արեւմտյան Շրջան

Հայ Օգնության Միություն- ԱՄՆ Արեւմտյան Շրջան

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն- Արեւմտյան Շրջան

Հայ Երիտասարդաց Դաշնակցություն

Ամերիկայի Հայկական Համագումար

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջան

Ամերկայի Հայկական խորհուրդ

Հայ Իրավաբանների Միություն

Պոլսահայերի Միություն

Լոս Անջելեսի Միացյալ Հայկական Խորհուրդ

Բոլոր Հայ Ուսանողների Միություն

Հանրային Դպրոցներում Հայ Ուսանողների Հանձնախումբ (CASPS)

 

Գործընկեր Կազմակերպությունների Դաշինք

  1. AF3IRM Ազգային
  2. Ամերիկայի Հելլենական /Հունական/ Խորհուրդ
  3. Բոլոր Հայ Ուսանողների Միություն
  4. Ամերիկահայ Բուժքույրերի Միություն
  5. Հարավային Կալիֆորնիայի Ասորացի-Ամերիկացիների միություն
  6. Ասորիների Համաշխարհային Ալիանսի Ամերիկայի մասնաճյուղ
  7. Ասիացի Ամերիկացիների Ինքնազորեղացման նպատակով Միություն
  8. Ստրկությունն ու Թրաֆիքինգը Վերացնելու Կոալիցիա
  9. Եզդիների Օգնության Հիմնադրամ
  10. Ի պաշտպանություն Քրիստոնեաների
  11. Իրաքի Անդրազգային Հավաքատեղի
  12. Ջակարայի Շարժում
  13. Խաղաղության համար Հրեաների Ձայն- Արեւմտյան Շրջան
  14. Հրեական Վորլդ Վոթչ
  15. Քուրդ-Ամերիկյան Կրթական միություն

16.Հարավային Կալիֆորնիայի Քրդական համայնք

17.Քրդերի Մարդու Իրավունքների Պաշտպանության խումբ

  1. Քրդերի Մարդու Իրավունքների Պաշտպանության խումբ
  2. Հյուսիսային Ամերիկայի Քրդերի Ազգային Կոնգրես
  3. Լոյոլա Իրավաբանական Համալսարանի Իրավաբանական Բաժնի Հայ Ուսանողների Միություն
  4. Հանրապետական Կուսակցության Հայերի Ազգային կազմակերպություն
  5. Փեփերդինի Համալսարանի Իրավաբանական Բաժնի Հայ Ուսանողների Միություն
  6. Ռոխավա Համերաշխության Լոս Անջելեսի Հանձնախումբ
  7. Արհեստակցական Միություն / SEIU RN 121/
  8. Հարավային Կալիֆորնիայի Հայ Դեմոկրատներ
  9. Հարավարեւմտյան Ասիացի եւ Հյուսիսային Աֆրիկացի խմբի Լոս Անջելեսի Մասնաճյուղ (SWANA)
  10. ՅուԷնԷյ Փասադենա / UNA Pasadena/
  11. Անձնակազմերի Միացյալ Աշխատավորներ (USW)
  12. Լոս Անջելեսի Միացյալ Ուսուցիչներ
  13. Լոս Անջելեսի Կալիֆորնիայի Համալսարանի Հայ Իրավաբան Ուսանողների Միություն
  14. Կալիֆորնիայի Համալսարանի Ուսանողական Միություն
  15. Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Հայ Իրավաբան Ուսանողների Միություն
  16. Հարավային Կալիֆորնիայի Բերքլիի Համալսարանի Հայ Իրավաբան Ուսանողների Միություն
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ