13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Սամվել Բաբայանը կհայտարարի. Հրապարակ

Սամվել Բաբայանը Հայաստան չի եկել քաղաքական նպատակներով և չի մտնելու Վարդան Օսկանյանի կուսակցություն։ «Ինքն իր բնույթով ապաքաղաքական անձնավորություն է, եկել է Հայաստան՝ մնալու մտայնությամբ և այս երկու օրը հանդես կգա հարցազրույցով, իհարկե, ոչ պրոիշխանական կայքերից մեկում, և կմեկնաբանի թե այցի նպատակը, թե իր ծրագրերը»,– ասաց Կամանդույուշչիին մոտ կանգնած մեր աղբյուրը, ըստ որի ՝ Սամվել Բաբայանն […]

Քաղաքացիական դիտորդական խումբը կմեկնի Թալիշ

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Հարգելի պարոն Նախարար, Սույն թվականի մայիսի 23-ին Դուք հայտնեցիք հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղը անվտանգ է: Սակայն, դրանից մեկ օր առաջ, ԼՂՀ Վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանին իր տված հարցազրույցում հայտնեց, որ Արցախի իշխանությունները առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձը այդ բնակավայր, և միջոցներ են […]

Նախագահ ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Տարտուսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ բնակավայրերում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ: «Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ այս զարհուրելի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և կոչ […]

ԼՂՀ Ազգային ժողովը հյուրընկալել է ֆրանսիացի խորհրդարանականներին

Մայիսի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել «Ֆրանսիա–Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությունը, մասնավորապես՝ նրա ղեկավար կազմի կողմից ընդունված որոշումը՝ Արցախ այցելելու և  անմիջապես տեղում տեղեկություններ […]

Վարչապետն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի մի քանի համայնքներ /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ: Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է Կենտրոնական բանկի հետ […]

Վարչապետը ներկա է գտնվել «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում անցկացված «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխությանը: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ամփոփիչ ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններին, ապա պատվոգրեր հանձնել լավագույն աշխատանքների համար 12 առաջին տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին և դյուրակիր համակարգիչներ (նոութբուքեր)՝ աշակերտներին: 12  երկրորդ տեղն զբաղեցրած […]

Բուլղարական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սուրբ նահատակների հիշատակին: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն նահատակների հիշատակը: Բուլղարական պատվիրակության անդամները  եղել են  նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում […]

Թուրքիան Եվրամիություն է ուղարկում հիվանդ ու չկրթված փախստականներին

Թուրքիան Եվրամիություն է ուղարկում հիվանդ ու չկրթված փախստականներին՝ միգրացիոն համաձայնագրի շրջանակներում, հայտնում է The Telegraph-ը։ Եվրամիության պաշտոնական դեմքերը մեղադրել են Թուրքիային հատուկ «ընտրություն» անցկացնելու մեջ։ Բրյուսելը հայտարարել է, որ Անկարան միտումնավոր կամ ծանր հիվանդ կամ չափազանց ցածր կրթական մակարդակ ունեցող մարդկանց, իսկ իրենց երկրում թողում է առողջ ու կրթված, լավ մասնագետ փախստականներին, որոնք կարող են պետքական […]

Տիգրանը զենք բռնել գիտի. Սուրեն Խաչատրյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պնդեց, թե որդին բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով: «Երբ որ գա ժամանակը, նա կգնա ու կծառայի: Բանակի քեֆին ձեզ կանչելու եմ: Արխային, նա կգնա ու կծառայի»,- ասաց Սուրիկ Խաչատրյանը: Սուրիկ Խաչատրյանը  շեշտեց՝ կարևորն այն է, որ տղան սահմաններին ծանոթ է: «Տիգրանը զենք բռնել գիտի»,- ասաց մարզպետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված