18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը դատապարտում է բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱՄՆ-ը Հայաստանում շարունակվող անհանգստությունների վերաբերյալ, Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները երեքշաբթի օրն ասաց, որ իրենք նախ եւ առաջ ցավակցություն են հայտնում զոհված ոստիկանի ընտանիքի անդամներին ու աղոթում վիրավորների համար։ «Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, եւ խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը […]

Լարված. Հրապարակ

Հուլիսի 17-ին մայրաքաղաքի էրեբունու ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռեր» ջոկատի հարձա­կումից հետո արդեն մի քանի օր է ուժեղացված հսկողություն է սահ­մանվել ոչ միայն պետական նշա­նակության մի շարք շենքերի նկատմամբ` նախա­գահական, կառավարություն, Աժ, այլեւ բարձրա­ստիճան պաշտոնյաների առանձնատների մոտ: Մասնավորապես, երեկ գիշեր Մոնումենտում տեղակայված դղյակների մոտ մեծաթիվ ոստի­կանական խմբեր են տեղակայված եղել: Հիշեց­նենք, որ այստեղ են գտնվում […]

Խառն են. Հայկական Ժամանակ

Վաղը կայանալու է ՀՀ կա­ռավարության հերթական նիստը, սակայն երեկ ուշ գիշերին նիստի օրակար­գը դեռ տեղադրված չէր կառավարության պաշտո­նական’ www.e-gov.am կայքէջում: Նիստի օրակարգը սովորաբար հրապարակ­վում է նիստից 3 օր առաջ: Իհարկե, դժվար է միանշանակ պնդել, որ օրակարգի հրապարակման ուշացումը պայմանավորված է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններով, բայց փաստ է, որ նախկինում նման դեպք չի եղել: Օրվա մյուս […]

Չի շտապում. Ժողովուրդ

ՀՀ ԱԱԾ դեռ պաշտոնապես չի հրապարակում, թե ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու փաստի առիթով հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածնե­րի հատկանիշներով է հարուցվել: Միայն հայտնի է, որ կա քրգործ: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկու­թյունների համաձայն՝ քրեական գործը հարուցվել է հուլիսի 16-ին կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինու­թյուններ, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու եւ կազմակերպված […]

Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին Ֆեթուլլահ Գյուլենին ժամանակավորապես ձերբակալելու պահանջով

Թուրքիան Էրդողանի քաղաքական հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման առնչությամբ պաշտոնական գրություններ է ուղարկել ԱՄՆ-ի արդարադատության և արտաքին գործերի նախարարություններ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանն ուղարկված գրության մեջ պահանջվել է ժամանակավորապես ձերբակալել Գյուլենին, «մինչ 2 երկրների միջև առկա իրավական պայմանագրերի շրջանակներում տեղի կունենա վերջինի արտահանձնումը Թուրքիային»: Արտգործնախարարություն ուղարկված գրությամբ էլ գերատեսչությունից պահանջվել […]

Բակո Սահակյանը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման մասին. Lenta.ru

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող գործոններից մեկը ԼՂՀ զինված ուժերն են: Այդ մասին նա նշել է Lenta.ru-ին տված հարազրույցում։ «Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից։ Ամենակարեւորներն են՝  ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունը եւ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման անընդունելիության վերաբերյալ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը»,- ասել է նա։ […]

Իսկ ովքե՞ր են «Նոր Հայաստան» կերտողները

Վլադ Կարախանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը պետք է սպասարկի ապագա ընտրությունները՝ խորհրդարանական և նախագահական: Զարուհին երևի նոր սահմանադրությունը ուշադիր չի կարդացել, հակառակ դեպքում կտեսներ, որ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու, նախագահը դառնում է սիմվոլիկ դեպք, ում ընտրում է խորհրդանաը: Եթե Զարուհին փոփոխություններ է […]

Արյունահեղության հավանականությունը

«Տեռոր կարելի է համարել այնքանով, որ նրանք որպես թիրախ վերցնում են ոչ թե բուն մեղավոր կողմը, այլ երկրորդական դեմքերի, որոնք առնչություն չունեն բուն խնդրի հետ: Տվյալ դեպքում թիրախը ոստիկանությունն էր»,-այս մասին այսօր հրավիրված  մամուլի ասուլիսի  ժամանակ, անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններին՝  ասաց   սոցիոլոգ  Ահարոն  Ադիբեկյանը: Ադիբեկյանի  խոսքով՝ այդ գործողությունները […]

Թուրքիայում կալանավորել են ռուսական ինքնաթիռը խոցած 2 թուրք օդաչուներին

Թուրքիայում կալանավորել են 2015-ի նոյեմբերին ռուսական կործանիչը խոցած 2 թուրք օդաչուներին: Այս մասին, ըստ «Hurriyet»-ի, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: «2015թ. նոյեմբերի 24-ին Ռուսաստանին պատկանող ՍՈՒ-24 կործանիչի խոցման գործողությանը մասնակից  2 օդաչուները բերման են ենթարկվել է»: Աղբյուրը նշում է, որ օդաչուներին բերման ենթարկվելուց հետո որոշում է կայացվել կալանավորել նրանց: Թուրքական կայքը հիշեցնում է, […]

Իշխանությունները պետք է ուժասպառ անեն Երեւանում զինված հարձակման մասնակիցներին.քաղաքագետ

«Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն բանակցություններ վարել՝ ուժասպառ անելով Երեւանում զինված հարձակման մասնակիցներին»,-այս մասին այսօր հրավիրված  մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Իսկանդարյանի  խոսքով, իշխանությունները պետք է փորձեն անարյուն ճանապարհով լուծել հարցը, բայց եթե այլ ճանապարհ չլինի՝ պետք է այնուամենայնիվ գրոհի անցնեն: «Մենք գործ ունենք մարդկանց այն պատկերացման հետ, որ մեծ խնդիրները հնարավոր է լուծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի