19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահը ներկա է գտնվել բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի բացմանը

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակության […]

Պարզ ասե՛ք, որ այս համաձայնագրի շրջանակում չի խոցվելու ադրբեջանական ինքնաթիռ. Փաշինյան

ԱԺ-ն շարունակում է քննարկել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Նախագծի հիմնական զեկուցողին՝  Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին,  հացեր ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և բարձրացրեց կործանիչ ավիացիա չունենալու  մասին խնդիրը: «Ինչո՞ւ մենք չունենք կործանիչ ավիացիա, 25 […]

Պուտինն ու Էրդողանը վաղը հեռախոսազրույց կունենան

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը հեռախոսազրույց կանցկացնեն։ Հեռախոսազրույցը կիրականացվի ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։ Խոսելով Էրդողանի՝ Պուտինին հղած նամակից՝ Պեսկովն ասել է, որ Թուրքիայի նախագահի կողմից ներողություն խնդրելը կարեւոր քայլ է, բայց հարաբերությունները չեն կարղ երկու օրում […]

Դրանով որևէ մեկին լավություն չենք արել, մեր ժողովրդին ենք լավություն անում. Շարմազանով

ՀՀ-ն ու ՌԴ-ն  ռազմավարական դաշնակիցներ են, այդ դաշնակցությունը բոլոր երեք նախագահների ժամանակ եղել է առանցքային: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի և Ռուսաստանի միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս շեշտեց՝  ՀՀ-ն պետք է անդամակցի որևէ ռազմաքաղաքական կառույցի, մասնավորապես` ՀԱՊԿ-ին, այլընտրանք չկա. «Դրանով որևէ մեկին լավություն […]

Լավ օրենքը լավ ընտրություն անցկացնելու համար է. Արամ Մանուկյան

ԱԺ  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կիարծում է՝ ՀԱԿ-ն այլ քաղաքական ուժերի հետ չարչարվում է լավ Ընտրական օրենսգիրք ունենալու համար: «Ինչի համար է լավ օրենքը: Ես գիտեմ՝ լավ օրենքը լավ ընտրություն անցկացնելու համար է»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը: Նա  ասաց՝ հույս ունի՝  Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները կյանքի կկոչվեն: «Քաղաքական ուժերն այսօր ստորագրել են […]

Լավրովը կժամանի Երեւան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կժամանի Հայաստան՝ հուլիսի 4-ին Երեւանում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու։ Այդ մասին այսօր տեղեկացրել է է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը։ «Նախարարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների գնահատականի հարցերը եւ միջազգային հարթակում համագործակցությունը»,– ասել է Զախարովան։

«Թալին» ջոկատի հրամանատարը որոշել է համաժողովրդական շարժում ստեղծել /վիդեո/

Այսօր`հունիսի 28-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը տեղեկացրեց, որ համաժողովրդական շարժման նոր փուլի ձևավորման փնտրտուքների մեջ է: Կարապետյանը տեղեկացրեց , որ Թալինի կուլտուրայի տան դահլիճում օրերս հավաքել է իր մոտ հարյուր  ընկերներին և հավաքի ընթացքում քննարկվել են  տարբերակներ՝ հայ ժողովրդին «էս վիճակից»հանելու համար: «Հարյուր հոգուց ավել մարդ կար`դեռ շատերն էլ ֆինանսական պատճառով […]

Շարմազանովը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հրավիրեց ֆուտբոլ խաղալու

Այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում հավատրամագրված լրագրողներին հուլիսի 4-ին հրավիրեց ֆուտբոլ խաղալու՝ վստահեցնելով, որ իրենք հաղթելու են լրագրողներին: Լրագրողները հիշեցրին՝ նախորդ տարի պատգամավորները պարտվեցին: ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ՝ ամենակարևորը գաղափարն է, բայց սեփական ժողովրդի շահերը պաշտպանող լրատվամիջոցներին պարտվելը ամոթ չէ մեզ համար, ես հույս ունեմ՝ այս […]

ՀՀ ՀՕՊ ուժերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը. Շարմազանով

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթավքում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Վերջինս շեշտեց՝ համաձայնագրի նպատակը հակաօդային պաշտպանության մակարդակի բարձրացումն է: Ա.Նազարյանը նշեց, որ ընդհանուր համակարգումն իրականացնելու է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական գլխավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի