10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից առաջընթացի հույս ունենք. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կարձանագրվի: Այդ մասին Ria.ru-ի հետ հարցազրույցում ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումները դեր են խաղացել հարաբերական կայունության և շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազման հարցում: Նախագահների ակնկալվող հանդիպումը պետք է ցույց տա կողմերի պատրաստակամությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում: Մենք նաև ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն, ինչպես նաև թույլ կտա շարունակել կողմերի միջև լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքները: Ակնկալում ենք, որ կողմերը հավատարիմ կմնան հրադադարի ռեժիմի պահպանման ո ւղղությամբ նախագահների կողմից արտահայտած պատրաստակամությանը»,- ասել է Ուորլիքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ