15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պավլիկ Մանուկյանի որդին կալանավորվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ քիչ առաջ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին հայտնում է  պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:Իննեսա Պետրոսյանը  նշում է , որ այս պահին Արամ Մանուկյանն ու Պավլիկ Մանուկյանը  գտնվում են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ ԱԱԾ-ն արդեն միջնորդություն է ներկայացրել Պավլիկ Մանուկյանի նկատմամբ  որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, սակայն, դեռ հայտնի չէ, թե երբ է կայանալու դատական նիստը։

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանին ու իր որդուն՝ Արամ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ  235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ