20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրավապահ մարմինները արգելել են զինված խմբի վիրավորված անդամի երեխաներին՝ նրան տեսակցել

Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա ծռերի»  միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված  50-ամյա Աշոտ Պետրոսյանի դուստրը հոր վիրավորվելու մասին տեղեկացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից: Տաթևիկ Պետրոսյանը գնացել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և ցանկացել տեսակցել հորըլ:

Աշոտ Պետրոսյանի պաշտպան  Հայարփի Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր վստահորդի իրավունքները խախտվել են. « Վերակենդանացման բաժանմունքի վարիչը թույլ է տվել, որ երեխաները տեսակցեն հոր հետ, սակայն, իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք այդ պահին գտնվել են հիվանդանոցում, արգելել են՝ նշելով, որ միայն լրատվական բաժնից կարող են տեղեկանալ թե ներսում ինչ է կատարվում:  Տեսակցության իրավունք նրանք ունեն, վիճակը ծանր չէ եւ իրավունք ունեն ներս մտնելու»,-ասաց պաշտպանը:

Հայարփի Սարգսյանը նշեց, որ պատրաստվում է  դիմել ՄԻՊ՝ վստահորդի իրավունքները վերականգնելու նպատակով:

Ավելի վաղ  հայտնել էինք , որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, վիրավորվել են Աշոտ Պետրոսյանը ու Հովհաննես Հարությունյանը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ