17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գալուստ Սահակյանն ընդունել է բելգիացի խորհրդարանականներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, ինչը, ըստ նրա, նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի […]

Չարաշահում էի ուսուցիչներիս վստահությունը. Մարգարիտ Եսայան

‹‹Իմ առաջին սեպտեմբերի մեկն, անշուշտ, հիշում եմ: Երբ առաջին անգամ դպրոց պիտի գնայի, մայրս բացատրեց, որ հարկավոր է հագնել սպիտակ վերնաշապիկ և սև կիսաշրջազգեստ: Պիտի ասեմ՝  մի քիչ կամակոր երեխա էի: Եվ ստացվեց այնպես, որ ես դպրոց գնացի վարդագույն հագուստով ու, արդյունքում, ես բոլորից  տարբերվում էի:  Երբ առաջին դասարանցիներին շարք էին կանգնեցնում, ինձ վերջերում կանգնեցրին, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և առանձնակի կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ […]

ԲՀԿ անդամը խախտել է կուսակցության որոշումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Մասիսի տարածքային խորհուրդը երեկ կայացած նիստի ժամանակ որոշել է Կարապետ Օհանյանին հեռացնել կուսակցության Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ շարքերից: ԲՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խորհրդի որոշման մեջ նշված է, որ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, օգոստոսի 31-ի առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից:

Պուտինը Էրդողանին պայման է առաջադրել Ղարաբաղի շուրջ

Թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ: «Sözcü» թերթի էլեկտրանային էջում տեղ գտած հոդվածում սյունակագիրը պնդում է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է այն 7 կարևոր նախպայմանները, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն: Ըստ Աթաքլըի-ի` Պուտինը, […]

Ադրբեջանն այս ժամանակահատվածում չի կարող ակնկալել Թուրքիայի աջակցությունը. Արա Պապյան

Ղարաբաղյան հակամարտության գոտում այժմ իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Դրա պատճառը նաև այն է, որ Ադրբեջանն այս ժամանակահատվածում  չի կարող ակնկալել Թուրքիայի աջակցությունը, ուստի որոշակիորեն զսպվածություն է ցուցաբերում, – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ժամանակ ասաց դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը: «Սիրիական պատերազմում Թուրքիայի ներգրավումը զսպում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում», – նշեց դիվանագետը: […]

Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Եթե նախկինում կարևոր էր կրթություն քարոզելը, ապա 21-րդ դարում այլևս դրանում ոչ ոք չի կասկածում: Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի և հասարակության համար: Հայաստանում դրա […]

Երեւանում ռազմական շքերթ կլինի. Հայկական Ժամանակ

ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին Երեւանում նախատեսված է ռազմական շքերթ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր այս տեղեկությունը նշելով որ առայժմ այս հարցի վերաբերյալ որեւէ բան չի կարող ասել: «Եթե որոշվի, որ ռազմական շքերթ է նախատեսված, կիրազեկենք այդ մասին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին` հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից […]

Նալբանդյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Նախօրեին՝ օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսաստանյան օրակարգի մի շարք հարցեր։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, ինչը համապատասխան պայմաններ կստեղծի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի