25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Բա պիտի ջղայնանա. Հայկական Ժամանակ

«Նախագահը Գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն իմ վրա, այլ բոլորի վրա իրավունք ունի ջղայնանալ, նաեւ պահանջել, եթե ինչ-որ բան այն չէ»,-երեկ ասաց ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` /Օգանովսկի Սամո/:

Հժ-ն գրել էր, որ անցյալ ուրբաթ ԼՂՀ անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների մեկնարկից աոաջ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում մի կողմ էր տարել Օգանովսկուն եւ շատ խիստ տոնով զրուցում էր նրա հետ։ Երեկ Օգւսնովսկուն հարցրինք, թե ինչու էր ջղայնացել Սերժ Սարգսյանը։ Նա պատասխւսնեց.

«Ինչի՞ եք ուզում ամեն ինչ իմանալ, ձեր ցավը տանեմ։ Ես պիտի գնայի բուժման, չէի գնացել, նախագահը ասում էր, որ պիտի գնայիր, մարդկանց հետ պայմանավորված, խի՞ չես գնացել, զանգել են, բժիշկներին գգուշացրել էին, ար­տասահման պիտի գնայի»։ Մեր նկատառմանը, որ խոսվում է, թե ինքը կապ ունի ԼՂՀ Աժ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի կագմակերպման հետ, միգուցե իրականում այդ թեմայով էր Սերժ Սարգսյանի գրույցը, Օգանովսկին արձագանգեց. «Ես ոչ մի դեպուտատի հետ կապ չեմ պահում, դե լավ, ցտեսություն»։

Տեղեկություններ կան նաեւ, որ օրերս Օգանովսկին վեճ է ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ, որի ժամւսնակ բոունցքների է դիմել։ «Ով ասել է. նա անա­սուն է։ Ինքը եղել է իմ հրամանատարը, մինչեւ այսօր էլ մեր մեջ ոչ թե ընկերություն է, այլ եղբայրություն է»,-կտ­րուկ արձագանգեց ԼՂՀ վարչապետը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Լուսանկարը` artsakhpress-ի

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ