25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մարդը հարցազրույց է տվել, դա կապ ունի՞ վերադառնալու հետ»

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջին խոսակցություններից հետո պատգամավոր Ստեփան Մարգարյանն, ի վերջո, չի հասկացել՝ ինչն է  դրվում բանակցություններին սեղանին:

«Հատկապես մեր կողմից անընդհատ լսում ենք, որ պետք է լինի փոխզիջում: Այն, ինչ որ ակնկալվում է փոխզիջել մեր կողմից, դա հասկանալի է, իսկ ի՞նչ ենք մենք ստանում, ի՞նչ է զիջելու Ադրբեջանը, այդպես էլ պարզ չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Համախմբում» կուսակցության անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Իսկ  Ռոբերտ Քոչարյանի արտահայտած վերջին տեսակետները Ստեփան Մարգարյանը համարում է ընդհանրական, սակայն դրականորեն առանձնացնում է նրա կառավարման տարիներին ստորագրված մադրիդյան աղմկահարույց սկզբունքները:

«Մադրիդյանի մասին շատ է խոսվում որպես բացասական: Կարծում եմ՝ մի ուղղորդված ուղղություն կա, որտեղից խոսվում է: Առաջին անգամ պատմության մեջ Մադրիդյան սկզբունքներում ֆիքսվեց ԼՂ ինքնորոշման իրավունք ունենալը՝ հանրաքվեի միջոցով, ինչպես նաեւ՝որ տարածքը պետք է լինի եւ ինչ ազգաբնակչությամբ պետք է լինի»:

Ատեփան Մարգարյանն անդրադարձավ նաև  Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին, հատկապես վերջին հարցազրույցին:

«Հենց ինքը խոսում է, բոլորը դա կապում են նրա վերադարձի հետ: Ինձ հարցնում են՝ նա վերադառնո՞ւմ է, թե ոչ: Մարդը հարցազրույց է տվել, դա կապ ունի՞ վերադառնալու հետ, թե ոչ: Չգիտեմ. նա քաղաքական գործիչ է, որ երկար ավանդ ունի ՀՀ-ում: Ոչ մեկի հարցազրույցից չենք զարմանում, զարմանում ենք նրա հարցազրույցի՞ց: Դա մի քիչ ուղղորդված է, ու աբսուրդի հոտ եմ առնում դրանից»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ