Կողմերը կհանդիպեն հունիսի վերջին․ Ուորլիքը հաստատել է

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հանդիպումը կկայանա հունիսի վերջին, գրում է ադրբեջանական Trend-ը։ «Թեեւ մենք այս պահին հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չունենք , բայց կարող ենք հաստատել , որ հանդիպումը կկայանա հունիսի վերջին»,- ասել է Ուորլիքը: Համանախագահը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն քննարկել Վիեննայում մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները: