Քավության նոխազ կդառնա՞
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը հակված չէ այն տեսակետին, թե վարչապետ Կարապետյանի ձևոավորած կաբինետը հաջողություններ կգրանցի:
«Վարչապետն առաջնորդվում է այն սկզբունքով, որ նախարարները պետք է լինեն ոլորտի մասնագետներ. միգուցե դրանով ինչ-որ անհասկանալի լրացուցիչ պատասխանատվություն է վերցնում իր վրա: Նախարարների պաշտոնները քաղաքական պաշտոններ են», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:
Աղասի Ենոքյանն ընդգծեց՝ կաբինետի պատասխանատվությունը և, առհասարակ, երկրի տնտեսական, քաղաքական զարգացման պատասխանատվությունը ոչ այնքան վարչապետինն է, որքան նախագահինը:
«Ուղղակի մեզ մոտ սովորություն կա. անընդհատ վարչապետներին փոխելով՝ պատասխանատվությունը դնում ենք նրանց վրա ու դարձնում քավության նոխազ», – նշեց քաղաքագետը: