28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայում տիրող իրավիճակը ստալինյան տարիներն է հիշեցնում. Independent

Բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսքը «Independent» պարբերականում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո տիրող իրավիճակին:

Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով այդ հոդվածին, նշում է, Ֆիսքի խոսքերով այս օրերին Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող «մաքրման» գործողությունները իրենց բնույթով հիշեցնում են ստալինյան տարիները, երբ  ԽՍՀՄ-ի համար «անցանկալի» մարդկանցից ազատվելու նպատակով իրականացնում էին ձերբակալություններ և ճնշումներ:

Ըստ նրա` Թուրքիայում  ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում գրանցված զոհերի թիվը գերազանցեց Հալեպ քաղաքում 1 մեկ օրվա ընթացքում զոհվողների թվին:

Ֆիսքը իր հոդվածում անդրադառնալով հեղափոխության փորձից հետո երկրում տիրող տնտեսական անկայուն վիճակին նշում է, որ ինքը թերահավատորեն է վերաբերվում  տնտեսական թեմաներ լուսաբանող հանդեսներից մեկում լույս տեսած այն հրապարակմանը, ըստ որի` ամերիկացի գործարարները կշարունակեն իրենց ներդրումները Թուրքիայում, չնայած հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին, .

«Այդ հրապարակումը կարդալուց  հետո, ճիշտն ասած կասկածեցի որ ամերիկացի գործարարները այդպես են մտածում: Բացեցի «Habertürk» թերթը. այն լցված էր զարգացող տնտեսության մասին լուրերով: Սա իհարկե երևակայություն էր:  Սակայն, միևնույն ժամանակ թերթի 5-րդ էջում  ծեծված 14 գեներալների նկարները կային»,-գրում է նա:

Հեղինակը հոդվածն ավարտում է հռետորական հարցով, ասելով.

«Տեղի  ունեցած իրադարձությունները պետք է մոռանա՞նք. բերաններս փակե՞նք և Էրդողան իշխանության ապագային նայեն՞ք: Թե  ծեծված գեներալներին նայելով հիշենք, որ Էրդողանը փորձում է Թուրքիայում մահապատժի մասին օրենքը վերականգնել ու  վախից դողա՞նք»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ