07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Զարմանալի չէ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Հայաստանում ոչնչից չի զարմանում, առավել ևս քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններից: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե ներկայումս ՀՀԿ-ական պատագմավոր Արտաշես Գեղամյանը տարիներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրում էր մի շարք հանցանքների մեջ, իսկ այսօր նրան ներկայացնում է միջազգային հանրությունում, ապա ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ վերադարձը քաղաքականություն առավել ևս զարմանք չի կարող հարուցել:

«Շատ նորմալ եմ գնահատում, որովհետև Գագիկ Ծառուկյանի օստրակիզմը (վտարում) քաղաքականությունից շատ պարարտ հող ստեղծեց քաղաքական շատ գործիչների համար, որպեսզի իրենք ակտիվանան ու լցնեն այդ բացը, և, ցավոք սրտի, մենք տեսանք մի շատ տարօրինակ բան, որ ոչ մի քաղաքական ուժ չկարողացավ լցնել այն բացը, որ առաջացավ Գագիկ Ծառուկյանի` ԲՀԿ-ի կազմաքանդումից հետո: Երևի թե իշխանություններն որոշեցին, որ ավելի լավ է ունենալ կանխատեսելի ընդդիմություն, քան անկախանտեսելի սուսբստանցիա, որ կարող է իրենց համար շատ մեծ խնդիրներ ստեղծել»,-բացատրեց Գագիկ Համբարյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ