25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պնդում եմ, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չունենք. Գլխավոր դատախազի թեկնածու

Ազգային ժողովում այսօր կայացավ  Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ։ Խորհրդարանի նոր նստաշրջանի աշխատանքների մեկնարկից հետո, խորհրդարանը նախ պետք է ընդունի նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականը, հետո կազմակերպի նոր գլխավոր դատախազի ընտրությունները։ Մինչ ընտրությունները դատախազի թեկնածուն օրենսդիրներին պետք է ներկայացնի իր ծրագիրը եւ պատասխանի պատգամավորներին հուզող հարցերին։ […]

Չխնայեց

Հովիկ Աբրահամյանի հրաժարական  իր որոշումն է եղել, և նա է Սերժ Սարգսյանին այդ առաջարկով հանդես եկել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա   շեշտեց՝  վարչապետը ոչ միայն ելույթներում, այլևս անձնական խոսակցությունների ժամանակ հայտարարել է, թե հրաժարականն իր որոշումն է եղել, քանի որ տնտեսության զարգացման տեմպերն իրեն […]

«Պատերազմի վերսկսումը շատ հավանական է» (վիդեո)

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եթե կարիք չունեն հանդիպելու նախագահների հետ, սովորաբար հանդիպում են Վիեննայում, իսկ այս անգամ հանդիպումը Մոսկվայում էր, ու նրանք հանդիպեցին Լավրովի հետ»,-այսօր «Հենարան» ակումբում խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տեղի ունեցած հանդիպումից ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով` այս ընթացքում երևում է հռետորաբանության փոփոխություն կապված տարածքների […]

«Դաշնակցության» պորտֆելները չեն պակասի. Ա. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է` «Դաշնակցության» նախարարական պորտֆելները նոր Կառավարությունում չեն պակասելու: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ քայլով իշխող կուսակցությունը փորձում է բարձրացնել իր վարկանիշը, Արմեն Ռուստամյանն ասաց, որ դա բնական չէ, սակայն եթե մարդիկ իրենց վարկանիշի համար նման բան են անում […]

Դա ուղղակի nonsense է. նախկին վարչապետը` նորից

«Ինչպե՞ս կարող եմ ասել, ինքը պիտի վարչապետ լինի, որ ասեմ, թե ինչպիսի վարչապետ է: Սակայն իր կարճատև փորձը Երևանի քաղաքապետի պաշտոնում խոստումնալից էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի վարչապետ կարող է լինել Կարեն Կարապետյանը: Վերջինս կարծում է, որ նրա միջոցով կարող են նոր մոտեցումներ հայտնվել […]

Որը պետք է լինի Կարապետյանի առաջին քայլը (վիդեո)

«Մենակ Կարեն Կարապետյանը ոչինչ չի կարող շտկել, բայց նա կարող է սկզիբ դնել, ցույց տալ հետագա կառավարությունների հնարավորությունները: Նա  կարող է դա անել, եթե համագործակցի մտածող, կարող քաղաքական ուժերի հետ, բայց հիմնական վտանգն այն է, որ այսօր լուրջ քաղաքական կուսակցություն չկա»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքական գործիչ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը` խոսելով վարչապետի թեկնածու Կարեն […]

«Ամենևին չեմ կարծում, որ սա չսպասված փոփոխություն էր»

«Սա անցած տարի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններից ենթադրվող արմատական փոփոխություններ են, ինչը երեկ հստակ արձանագրվեց նախագահի եկույթում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականին: Պատգամավորը նշեց՝ երեկ առավոտյան արդեն նախկին վարչապետը ելույթ ունեցավ և նշեց՝ անհրաժեշտ է համարում փոփոխությունը, որպեսզի հայտնի խնդիրները նորովի մոտեցումներով հանդես եկող անձնավորություն լուծի: «Ամենևին չեմ կարծում, որ […]

Հույս ունենք, որ Կ. Կարապետյանը չի ենթարկվի «Կրեմլի» ճնշումներին. Ա. Սադոյան (վիդեո)

Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը ցավալի է համարում, որ երեք նախագահներիի դեպքում արդեն ունեցել ենք 13 վարչապետ: «Հանրային խորհուրդն ուզում է  առաջարկել բոլոր քաղաքական ուժերին, որ եթե քաղաքական ծրագրեր, ասելիք ունեն, սրանից էլ հարմար առիթ, թող ներկայացնեն: Հիմա կասեն` միևնույնն է, չեն անելու: Ախպեր ասեք, թող չկիրառվի, բայց թող ժողովուրդն իմանա»,-այսօր «Հենարան» ակումբում  ասաց Ա. […]

Բոլոր վարչապետներն էլ խոստումներ են տվել. Անուշ Սեդրակյան

«Երբ մենք խոսում ենք հրաժարականների մասին, բայց մոռանում ենք այն իրադարձությունները, որ ապրիլից մինչեւ հուլիս եղան Հայաստանում, դա եւ ապրիլյան պատերազմն է, եւ սահմանային բախումները, եւ «Սասնա ծռերի» երեւույթն էր: Այդ բոլոր երեւույթները փաստում են, որ Հայաստանում հասունանում է սոցիալական դժգոհությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։   Բանախոսը շեշտեց՝  վարչապետի […]

Վլադիմիր Սոլովյովը՝ Կարեն Կարապետյանի նշանակման մասին

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելուն։ Թվիթերի իր էջում հաղորդավարը գրել է․ «Շնորհավորում եմ, երկար տարիներ ճանաչում եմ պարոն Կարապետյանին, հուսով եմ՝ նրա մոտ ամեն բան կստացվի»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված