28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Այդ քայլերը կարող են շատ ցավոտ լինել». քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ եթե ՀՀԿ ղեկավար կազմում փոփոխություններ պիտի լինեն, ապա դրանք պիտի հասարակության շահերի համար լինեն, այլ ոչ թե ինչ-ինչ քաղաքական նկրտումների համար: «Եթե այդ փոփոխությունները պետք է լինեն ընդամենը կոսմետիկ, և կրկին ողջ հասարակությանը խաբելու համար, որ «Հանրապետական» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ երկրի վիճակը բարելավվի, որ ժողովրդի սոցիալական վիճակը լավանա, ապա դա շատ արագ կբացահայտվի նույն հասարակության կողմից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:gagik-hambaryan

«Եթե իրականում, իրոք, իշխանություններն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո դասեր են քաղել և  մտածում են թե երկրի հզորացման, թե բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ, ապա իրոք այդ քայլերը պետք է կատարեն»,-հավելեց մեր զրուցակիցը: Վերջինս նկատեց՝  այդ քայլերը շատ ցավոտ կարող է լինեն, ինչպես և հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ նախագահ  Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ոչ ոք չնեղսրտի, չնեղանա:

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ ՀՀԿ վերանախավն ունի իր ընկերների շահերը, բայց պետության շահերը բացարձակ վեր են բոլորի շահերից: Երկար ժամանակ նույն Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի նման մարդուն մարզպետ պահելը տարրական խայտառակություն է նույն ՀՀԿ-ի համար, այդ կուսակցությունը պետք է հասկանա, որ ինքը ոչ թ ձայն հավաքելու համար է, այլ ՝ժողովրդին ծառայելու: Ես հույս ունեմ, որ նոյեմբերին տեղի ունեցող համագումարում մեծ փոփոխություններ կլինեն, որն իհարկե առաջին հերթին ձեռնտու է հենց նույն ՀՀԿ-ին»,-ընդգծեց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը հավելեց, որ ՀՀԿ-ը ՏԻՄ ընտրություններում նորմալ արդյունքների չի հասել, Գյումրիում նա պարտվել է, 34 տոկոս ձայն հավաքելը պարտություն է. «ՀՀԿ-ն իրոք շատ մտածելու տեղ ունի, պիտի ինքնամաքրմամբ զբաղվի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ