30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավիճակը շատ ավելի սպառնալից է այն համատեքստում, որ Ալիևին Հայաստանից արձագանք չեղավ. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությանը և հայկական կողմի անելիքներին: – Ինչպե՞ս եք, ընդհանուր առմամբ, գնահատում Ալիևի հայտարարությունները: – Ադրբեջանի նախագահն իր այս հարցազրույցում շատ ավելի կոնկրետ խոսում էր այնպիսի հարցերի մասին, որոնց հետ կապված ամբողջական պատկեր չկար: […]

Մեդալ ու ցնցուղ ստացող նախարարնե՜ր, բոլորդ փուռն եք գնալու, Փաշինյանն ընկեր չունի. Հայկ Մամիջանյան

Փաշինյանը սարսափում է Արմեն Աշոտյանից, ամեն ինչ անում է, որ մնա անազատության մեջ, երեք ամսով կալանքի երկարաձգումը ոչ թե դատարանի, այլ Փաշինյանի որոշումն է։ Աշոտյանը քաղաքական կշիռ ունի, կապեր ունի Եվրոպայում, ուզում են ասել՝ այնքան ենք «հաբրգել», որ ԵԺԿ-ի հայտարարությունները հաշվի չենք առնում։ Մամիկոն Ասլանյանի գործով էլ ուզում են դաս տալ մնացած ՏԻՄ-երին, որ ՔՊ-ին […]

Եթե ընտրությունների արդյունքում վտանգվի Թայվանի և Չինաստանի միջև առկա ստատուս քվոն․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թայվանում սկսվել են վարչակազմի ղեկավարի և խորհրդարանի ընտրությունները։ Վարչակազմի ղեկավարի պաշտոնի համար պայքարողները երեքն են. Լայ Ցինդեն, որը ներկայացնում է Դեմոկրատական ​​առաջադիմական կուսակցությունը, և հանդես է գալիս Թայվանի անկախության հռչակման օգտին։ Եթե ​​նա հաղթի ընտրություններում, նրա քաղաքականությունը կարող է մեծացնել տարածաշրջանում ռազմական բախումների վտանգը` ներգրավելով […]

Աղի էր այս Ամանորը… Չէր երևում միայն մարդը…Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամանոր էր։ Արարատյան դաշտի ամենաաղի ամանորներից մեկը։ Արևի առաջին ճառագայթների ներքո Եռաբլուրի բազալտապատ հարթակը ծփում էր քամուց բարկացած բաբախող եռագույններով, որոնք սիրտ էին ցավացնում։ Ծիծեռնակաբերդի բարձունքը չէր երևում, նա այլևս պատած էր նախնիների նահատակությունը հավեսով ուրացողների բդակեղև դեմքերից հյուսած հարմարավետ սքողով։ Երբեմնի ուրախ դաշտավայրը առատորեն ցողված […]

Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ տարաբնույթ հարվածները մի քանի հիմնական նպատակներ են հետապնդում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ տարաբնույթ հարվածները մի քանի հիմնական նպատակներ են հետապնդում և դրանք իրականացվում են մեկ կենտրոնից: Չնայած այդ հարձակումներում տարբեր խմբեր, գործիքներ են կիրառվում, այնուամենայնիվ դրանք բոլորը ընդհանուր նպատակների են ծառայում: Եկեղեցու նկատմամբ հարվածների առաջին պատճառն այն է, որ նա օրվա […]

Ադրբեջանում նոր պաշտոնանկություն է տեղի ունեցել. /Տեսանյութ/

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանմցմաբ՝ հեռացրել են պաշտպանության նախարարի տեղակալին: Նրա փոխարեն Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվել է գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը։ Հիշեցնենք, որ պաշտոնանկ արված փոխնախարարը գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիեւն է, ով տեղափոխվել է պահեստազոր։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր այցելեցինք Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին, որին այս տարի մասնակցում է մոտ 600 պատանի շախմատիստ։

Ադրբեջանի նախագահը` Ֆրանսիայի նկատմամբ չկշռադատված գործողությունների ֆոնին, հայտարարում է, որ Փարիզը Հայաստանին պատրաստում է պատերազմի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի նախագահը` Ֆրանսիայի նկատմամբ չկշռադատված գործողությունների ֆոնին, հայտարարում է, որ Փարիզը Հայաստանին պատրաստում է պատերազմի: Փաստացի իր ագրեսիան հետագայում արդարացնելու նպատակով Ադրբեջանը 2 խնդիր է լուծում` Ֆրանսիայի դեմ հակաքարոզչության շրջանակներում վերջինիս պատերազմ հրահրող որակում, իսկ իր` պատերազմի գնալու հնարավոր նախաձեռնությունն, ի սկզբանե Հայաստանի […]

Պետություն ու Հայրենիք կործանած կառավարությունը, իրեն բնորոշ ցինիզմով, փորձել է ցնցուղի պատմությունից ` պետական միջոցների մասին մտահոգվողի էժանագին կերպար կերտե․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրե; է․ «Ցնցուղի թեմայով կառավարության աշխատակազմի տարածված հերթական ցինիզմը կրկին հիշեցնում է այն ասույթը, որ «բարոյականությունից ամենաշատը խոսում են անբարոյականները»: Կառավարություն կոչվածը վաղուց խփել է այդ ասույթի բոլոր ռեկորդները: Պետություն ու Հայրենիք կործանած կառավարությունը, իրեն բնորոշ ցինիզմով, փորձել է ցնցուղի պատմությունից` պետական միջոցների մասին մտահոգվողի էժանագին կերպար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի