02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իհարկե Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի

«Խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր խնդիրների 100 տոկոսանոց լուծում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից. «Այստեղ կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև դրական արձագանքներ […]

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Հակակառավարական ցույցերը ալեկոծում են Սերբիան /Տեսանյութ/

Բելգրադի քաղաքապետարանը գրոհի է ենթարկվել, քանի որ ցուցարարները փորձել են գրավել այն: Անցած շաբաթ տեղի ունեցած համապետական ընտրությունները կեղծիք համարող բողոքարարները ջարդել են քաղաքապետարանի պատուհանները և փորձել են ներխուժել: Սակայն ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նրանց ցրելու համար: Նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ընդդիմության մեղադրանքները մտացածին ստեր են: Մանրամասները՝ տեսանյութում:

ՔՊ-ի «քաղաքական» ֆանտոմային ցավերը․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ի «քաղաքական» ֆանտոմային ցավերը` Ֆանտոմային ցավերը անցնում են, բայց անդամահատված վերջույթը այլևս չի լինում մարմնի մաս։ ՔՊ-ն այսօր ապրում է «քաղաքական» ֆանտոմային ցավ ու չի գիտակցում, որ որպես քաղաքական ուժ գոյություն չունի՝ իշխանազավթ ռեժիմի խմբակ է, որոնց իշխանությունը պահում է իրավապահ համակարգը, դա էլ սեփական […]

«Փաշինյանին գահընկեց անելը ոչ թե որեւէ առանձին վերցրած կուսակցության, այլ համազգային համախմբման խնդիր է»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը «Ֆեսբուքի» ուղիղ եթերով ներկայացրեց կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ուղղված հարցերի պատասխանները։ Քաղաքացի Կարինե Մարտիրոսյանը հարցրել էր․ «Նիկոլը ասուլիսի ժամանակ ասաց, որ (միտքը) իսկ ո՞վ է ասում, որ Արցախը ազատագրելը 1991-94 թվականներին ճիշտ էր, ՄԱԿ-ը եւ ամբողջ աշխարհն Արցախը Ադրբեջանի կազմում են ճանաչել, դրա համար այս խնդրի […]

«Բոլորս ենք մեղավոր» բանաձեւով Նիկոլը փորձում է փախչել պատասխանատվությունից»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը «Ֆեսբուքի» ուղիղ եթերով ներկայացրեց կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ուղղված հարցերի պատասխանները։ Օգտատեր Նունե Ամիրխանյանը հարցրել էր․ «Չորեքշաբթի օրվա ուղիղ եթերում Նիկոլն ասաց, որ անկանխատեսելի իրադարձությունների զարգացումներ են սպասվում ՀՀ-ին, եւ ոչ ոք ոչ կարող է ասել թե ինչ կլինի, ոչ էլ ինչ-որ մեկը մեղավոր է»։ Աշոտյանի […]

«Ուրախ եմ, որ իմ կողմից հարգված մարդիկ են այստեղ». Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան-2023»-ին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԼՈՒՅՍ հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2023» մրցանակաբաշխությանը: 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխության ժամանակ մրցանակների են արժանացել անհատներ, կազմակերպություններ, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել հայրենիքի և ժողովրդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի